00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մեսիջ է հղել, հերթը Գախարիայինն է․ ի՞նչ սպասել Վրաստանի վարչապետի այցից

© Sputnik / Asatur YesayantsОфициальный визит премьер-министра Грузии Георгия Гахария в Армению (15 октября 2019). Еревaн
Официальный визит премьер-министра Грузии Георгия Гахария в Армению (15 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դժվար է ասել, թե պաշտոնական Թբիլիսին որքան ժամանակ կծախսի առաջարկի մասին մտածելու վրա, որն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեկ բան ակնհայտ է` Երևանն արդեն քայլ արել է։

 

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայաստանը պատրաստ է վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները ոչ թե խոսքով, այլ գործով։ Երևանը հստակ հասկացրել է Թբիլիսիին, որ եկել է ժամանակը, որպեսզի բազմադարյա բարեկամական հարաբերությունները տեղափոխվեն ռազմավարական գործընկերության նոր մակարդակ։ Հենց այդպիսի մեսիջով է Երևանից Թբիլիսի վերադարձել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Այս կարծիքին է վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Официальный визит премьер-министра Грузии Георгия Гахария в Армению (15 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարական հայեցակարգ ենք ստեղծելու. Փաշինյան

Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ, հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Երևանում էր։ Ընդլայնված ձևաչափով հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Երևանը ցանկանում է մշակել Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարական հայեցակարգ։

Նշենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հայեցակարգային փաստաթղթերում երկու երկրները չունեն ռազմավարական գործընկերների կարգավիճակ։

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը հայ-վրացական հարաբերությունները վերանայելու հայտ է և ուղերձ Թբիլիսիին այն մասին, որ Երևանը դիտարկում է փոխհարաբերությունները որպես ռազմավարական և կցանկանար, որ այն փոխադարձ լիներ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այս ուղերձից հետո Երևանը պետք է սպասի պաշտոնական Թբիլիսիի պատասխանին։ Ավելին, տվյալ պահին Հայաստանն աշխատանք է տանում «Ազգային անվտանգության հայեցակարգը» վերանայելու ուղղությամբ։ Փորձագետը համոզված է, որ եթե Թբիլիսին դրական պատասխան տա Երևանի առաջարկին, ապա նոր փաստաթղթում Վրաստանին կշնորհվի Փաշինյանի հնչեցրած կարգավիճակը։

Եկել էր ծանոթանալու

Չնայած նրան, որ վրացի վարչապետի այցը ճանաչողական բնույթ էր կրում և ուղղված էր երկու երկրների կառավարությունների վարչապետների միջև կապեր հաստատելուն, Մելիքյանը վստահ է, որ Գախարիայի կառավարության օրոք հարաբերությունները կձևավորեն նոր մակարդակ։

Премьер-министр Грузии Георгий Гахария посетил мемориальный комплекс Цицернакаберд - Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ․ տեսանյութ

«Այցը դրական է։ Գախարիայի կառավարության հետ մեզ սպասվում է հայ-վրացական կապերի խորացում, միմյանց նկատմամբ մոտեցումների վերանայում, անցում նոր, խորը մակարդակի, որը ենթադրում է ավելի սերտ համագործակցություն»,  - ասաց Մելիքյանը։

Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու պատրաստակամության մասին Երևանում մի քանի անգամ հայտարարել է նաև վրացի վարչապետը։ Գախարիան ընդգծել է բոլոր ոլորտներում կապերն ընդլայնելու կարևորությունը և հատկապես նշել տնտեսությունը։

Ի դեպ, հարևաններն այս ոլորտում աշխատելու տեղ ունեն։ Վերջին տվյալներով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է։ Եթե 2017թ-ին այն կազմել է 240,9 միլիոն դոլար, ապա 2018թ-ին՝ 138,8 միլիոն դոլար։

Թբիլիսիում ժամկետներ չգիտեն․․․

Թբիլիսիում ողջունում են Գախարիայի այցը Հայաստան։ Վրացի քաղաքագետ Գիա Աբաշիձեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նման հանդիպումները նպաստում են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը և հարաբերությունների խորացմանը։

Официальный визит премьер-министра Грузии Георгия Гахария в Армению (15 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետը ժամանեց Երևան. նրան դիմավորեց Փաշինյանը. տեսանյութ

«Վրաստանում դրան դրական են նայում։ Մեզ համար կարևոր է Հայաստանի հետ ունենալ բարիդրացիական, կայուն և խաղաղ հարաբերություններ՝ հաշվի առնելով տարածաշրջանի անկայունությունը։ Մենք՝ հարևաններս, պետք է միասնական լինենք և խորացնենք համագործակցությունը», - ասաց Աբաշիձեն։

Ինչ վերաբերում է Փաշինյանի մեսիջին և Թբիլիսիի դրական արձագանքելու պատրաստակամությանը, ապա փորձագետը նշեց, որ նման փոփոխությունների համար ժամանակ է պետք։ Ամեն ինչ կախված է վրացի և հայ պաշտոնյաներից, ինչպես նաև քաղաքացիական հատվածից։

Մասնագետը ժամկետներ չի նշում. դժվար է ասել` որքան կպահանջվի։ Միաժամանակ Աբաշիձեն հույս ունի, որ Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ստեղծված ոչ պաշտոնական հանդիպումների ձևաչափը կշարունակվի նաև Գախարիայի օրոք։

«Կարևոր է այն, որ կողմերի մոտ ակնհայտ է համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն», - եզրափակեց Աբաշիձեն։

Հիշեցնենք, որ Գախարիան արդեն երկու անգամ այցելել է Երևան՝ որպես Վրաստանի էկոնոմիկայի նախարար (2017թ-ի հունիս) և ՆԳՆ ղեկավար (2018թ-ի փետրվար)։ Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետ է դարձել այս տարվա սեպտեմբերի 8-ին։

Լրահոս
0