00:01 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Երբ ազատվում են ձեռքերը, ազատվում է նաև գլուխը. Փաշինյանը հիշեց բրիտանական արհեստավորներին

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5501

Հայաստանի նորարարական զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Բրիտանիայում արհեստավորների հայտնի ապստամբության մասին, որոնք «պատերազմել» են հաստոցների հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Տեխնոլոգիաները չեն խեղդի մարդկանց, այլ նոր հնարավորություններ կտան նրանց։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող FAST 2019 գիտատեխնոլոգիական համաժողովի բացման ժամանակ։

Նա հիշեցրեց բրիտանացի արհեստավորների մասին, որոնք 300 տարի առաջ գործարաններում կոտրել են հաստոցները, որպեսզի չկորցնեն աշխատանքը։ Բայց պարզվել է, որ երբ մարդու ձեռքերն ազատվել են, ազատվել է նաև միտքը։ Ճիշտ նույն կերպ տեղի կունենա արհեստական բանականության հետ, որը կմտնի մարդկանց առօրյա կյանք, վստահ է Հայաստանի վարչապետը։

Երևանում մեկնարկեց WCIT համաշխարհային ՏՏ համաժողովը

«Այդ տեխնոլոգիաները մարդկանց չեն զրկի հնարավորություններից, այլ կտան նոր, նախկինում չտեսնված հնարավորություններ», – հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանը կարող է և պետք է դառնա այդ առաջընթացի մասը։

Նշենք, որ FAST  համաժողովն ընթանում է «Ավրորա» նախաձեռնության շրջանակում։

Ըստ թեմայի

Հայ ծրագրավորողները կօգնեն կառավարել «իրերի ինտերնետը». TeamViewer–ի մենեջեր
Ինչո՞ւ են Հայաստանում փոխվելու ինտերնետային IP հասցեները. պատասխանում է RIPE NCC–ի տնօրենը
«ՏՏ ոլորտը զարգանում է շատ արագ, սակայն մեզ մոտ նկատվում է կադրային սով». Արամ Մխիթարյան
Ինչպես է Դավիթ Օհանյանը «լիցքավորում Մոսկվան» և ինչ է ուզում անել Երևանում
թեգերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Երևան, Հայաստան, FAST 2019 գիտատեխնոլոգիական համաժողով, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ