04:25 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Տիգրան Ավինյան

Հենց նոր նայում էի Հռոմ–Երևան տոմսի գինը. Ավինյանն էլ է համոզվել, որ թռիչքը 35 եվրո արժի

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
188 0 0

Կառավարության նիստում անդրադարձան Հայաստանի շուկա մտած նոր ավիաընկերության գնային քաղաքականությանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ryanair ընկերության տոմսերն արդեն վաճառվում են։ Այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս խնդիրը լուծելու համար շատ մեծ դեր է ունեցել Քաղավիացիայի կոմիտեն։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանները շատ գործընկերային դիրքորոշում են ցուցաբերել։ Կառավարությունը շատ սկզբունքային որոշում է կայացրել այն մասին, որ այն ուղղություններով, որոնք վերջին 10-12 ամիսներին չեն սպասարկվել, չվերթ բացելու դեպքում «օդի տուրքը» կհանվի»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ այս փոփոխությունները լուրջ տեղաշարժեր են բերելու ավիացիայի ոլորտում` հօգուտ քաղաքացիների ու հօգուտ տնտեսության։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանից դեպի Եվրոպա Ryanair ընկերությունն այս պահին առաջարկում է 4 ուղղություն, 2–ը` Իտալիա, 2-ը` Գերմանիա։

«Ընկերության գնային քաղաքականությունը հենց միտված է նրան, որ հնարավորինս էժան տոմսեր առաջարկի։ Հենց նոր նայում էի Հռոմ– Երևան տոմսերի գները` 2020թ–ի հունվարի 25-ին 35.88 եվրո է մեկ ուղղությունը և հետադարձը նույն գինն է։ Ընդամենը 70 եվրոյով կարելի է մեկնել Հռոմ և վերադառնալ»,– ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ այս ծառայության մեջ սնունդ ներառված չէ։ Ուղեբեռի համար էլ հստակ պայմաններ են գործում, նախատեսված քաշը գերազանցող ուղեբեռի դիմաց նախատեսվում է լրացուցիչ վճար։

Ryanair-ը դարձավ առաջին ծիծեռնակը. Փաշինյանը մեծ հույսեր է կապում նոր փոխադրողի հետ

Հիշեցնենք` Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենն այսօր հայտարարել է, որ 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր են իրականացվելու Երևանից Հռոմ և Միլան, 2020թ.–ի ամռանը կբացվեն Երևան–Բեռլին և Գյումրի–Մյունխեն չվերթները։

Օ'Բրայենի խոսքով` թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, տոմսերը կարժենան միջինը 35 եվրո։

Ռուսական ավիաընկերությունը Վորոնեժ–Երևան ուղիղ չվերթ է գործարկում

Ըստ թեմայի

Տարեվերջին ռուսական ավիաընկերությունները կարող են 10 տոկոսով թանկացնել տոմսերը
Ryanair լոուքոսթերը կատակել է Փաշինյանի ու Քարդաշյանի սելֆիի թեմայով
«Արմավիան» օդի փողը չի տվել. լուծարվող խոշոր ընկերությունները Հայաստանին 47 մլրդ են պարտք
թեգերը:
տոմս, Տիգրան Ավինյան, գին, Հռոմ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ