17:51 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46410

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 20-ը մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն։ Քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Էրեբունի-Երևանի» 2801-ամյակի տոնակատարությունների ու դրանց նախապատրաստական  աշխատանքների պատճառով այսօրվանից սկսած Երևանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթևեկությունը դադարեցվելու է որոշ փողոցներում հոկտեմբերի 17-ի, որոշներում` 18-ի ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը, ժամը 09:00-ը։

Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը` պատճառվող անհարմարությունների համար և ներկայացնում փակ փողոցների ամբողջական ցանկը.

  • Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք.
    հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. - Բեկնազարյան փողոցների հատման վայրից.
    հոկտեմբերի 17, ժամը14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Մուտքը դեպի Խուդյակովի 222.
    հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Կոմիտասի 1, հարակից հրապարակ.
    հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված.
    հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Աղաբաբյան փողոց, Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք.
    հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Էրեբունի թանգարանի առջևի հրապարակ.
    հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ.
    հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոց /երկու կողմից/.
    հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Պարույր Սևակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամաս.
    հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Էրեբունի փողոց - 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք.
    հոկտեմբերի 18, ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00,
  • Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատված.
    հոկտեմբերի 19, 10:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00։

Հիշեցնենք` Երևանի տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 19-ին։ Քաղաքի օրվա տոնակատարության համար բյուջեից 190 մլն դրամ է հատկացվել։

Քաղաքային իշխանությունն այս տարի հրաժարվել է Հանրապետության հրապարակում ավանդաբար անցկացվող համերգից։ Հիմնական միջոցառումներն այս տարի կկայանան Սարյան փողոցում։

Համերգներ և միջոցառումներ են նախատեսված քաղաքի բոլոր վարչական շրջաններում, օրինակ` Դավթաշենում ջազ կհնչի, Նոր Նորքում` էլեկտրոնային երաժշտություն, իսկ Նուբարաշենում ռոք համերգ կանցկացվի և այլն։

Ապակենտրոնացած և զանգվածային. ի՞նչ սպասել «Էրեբունի–Երևան» տոնակատարություններից

«Էրեբունի–Երևանն» առաջին անգամ պաշտոնապես տոնվել է 1968 թվականի հոկտեմբերին, երբ քաղաքը դարձավ 2750 տարեկան։ Այդ ժամանակից տոնն ավանդական է դարձել և, որպես կանոն, նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։

Ըստ թեմայի

Պարող էլֆեր, հեքիաթային հրավառություն և փայլփլուն տոնածառ․ տոնը մտավ Երևան
Երևան-2800. քաղաքի տոնը՝ շարժման, գույների և երաժշտության մեջ. ֆոտոռեպորտաժ
«Էրեբունի-Երևան - 2799». համեստ տոն` ճոխ հոբելյանի սպասումով
Նոր բնակարանների բանալիներ՝ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում
Էրեբունի–Երևան տոնակատարությունն այս տարի համեստ կլինի
Սերժ Թանկյանը հաջորդ տարի Երևան կգա System of a Down-ի հետ
թեգերը:
Հակոբ Կարապետյան, քաղաքապետարան, Երևանի քաղաքապետարան, Էրեբունի Երևան, փողոց, Երևան

Գլխավոր թեմաներ