15:18 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.31
  • GBP618.74
  • EUR528.00
  • RUB7.48
Ռոբերտ Քոչարյանն ու իր փաստաբանները` Մարտի 1–ի գործով դատավարության ժամանակ

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (343)
120 0 0

Սահմանադրական դատարանը որոշել է չքննել Քոչարյանի կալանքի հարցով փաստաբանների դիմումը մերժելու` Վճռաբեկ դատարանի որոշման սահամանադրականության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՍԴ–ն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։

«Թիմը գտնում է, որ այս խնդիրը համընդհանուր բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է գտնում բարձրացնել սրա վերաբերյալ հարցը»,– ասված է տարածված հայտարարության մեջ։

Փաստաբանները խոստանում են խնդրին ավելի մանրամասն անդրադառնալ այն բանից հետո, երբ ՍԴ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք` Քոչարյանի Փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան՝ քննելու Քոչարյանի կալանքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից չքննելու որոշման սահմանադրականությունը որոշելու հարցով։

Քոչարյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան դիմում էին ներկայացրել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումը բեկանելու մասին։

Սեպտեմբերի 25-ին Վճռաբեկ դատարանը մերժել էր դիմումը։

«ՄԻԵԴ–ը մեր հայցն ընդունել է, ուրեմն գործում խնդիր կա». Քոչարյանի փաստաբան

Հարցը վերաբերում է Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքին։

Բանն այն է, որ Վերաքննիչ դատարանը վերոհիշյալ որոշմամբ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, որի հիման վրա Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից։ Արդյունքում Քոչարյանը դարձյալ կալանավորվել էր։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (343)

Ըստ թեմայի

ՍԴ–ի որոշման համաձայն` կալանավորմամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքը. Արամ Վարդևանյան
«Դատախազությունը չի ցանկանում տեսնել պարզ ճշմարտությունը». Արամ Վարդևանյան
Օրբելյան. «Դատական համակարգին ճնշում են Քոչարյանի գործով ցանկալի արդյունք ստանալու համար»
«Դատարանը վճռել է` ՍԴ որոշումը չի վերաբերում մեր գործին». Արամ Օրբելյան
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Դատարան, փաստաբան, Սահմանադրական դատարան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ