12:18 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյան, Արսեն Սաֆարյան, Թաթա. ովքեր են հայտարարագրել իրենց եկամուտները

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
696 0 0

Անդրեն ԱՄՆ քաղաքացի է և իր եկամուտների հարկերը հաշվարկում ու վճարում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

ԵՐԵՎԱՆ, 23 Հոկտեմբեր — Sputnik. Պետեկամուտների կոմիտեն հայտնում է, թե շոու բիզների ներկայացուցիչներից ովքեր են հայտարարագրել իրենց եկամուտները։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել ՊԵԿ–ի պաշտոնական կայքում։

«Իրենց եկամուտները հայտարարագրել են Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը: Պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև ԱՄՆ քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ը հայտնում է, որ հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում են ավելացել հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրածների թիվը։

Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:

«Անհարմար է, մի՛ արեք նման բաներ». շոու բիզնեսի ներկայացուցիչները վճարո՞ւմ են հարկերը

Հիշեցնենեք, որ սեպտեմբերի 5-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը շոուբիզնեսի ներկայացուցիչների անուններ չէր տվել՝ նշելով միայն, որ եղել են հորդորներ՝ ներկայացնել հայտարարագրերը։ Մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

«Շոու բիզնեսի բոյկոտն անհասկանալի է և անընդունելի». Մարիամ Մանուկյան

Ըստ թեմայի

Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), հայտարարագիր, Թաթա, Արսեն Սաֆարյան, Իվետա Մուկուչյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ