00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արսեն Բաբայանի կալանքի միջնորդության մասին փաստաբանները պաշտոնապես չեն ծանուցվել

© Photo : Facebook / Арсен БабаянАрсен Бабаян
Арсен Бабаян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի ձերբակալության ու կալանքի քննությունը կկայանա, ամենայն հավանականությամբ, նույն դատական նիստի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբաններն իրենց պաշտպանյալին կալանավորելու միջնորդության մասին պաշտոնական ծանուցում մինչ այս պահը չեն ստացել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը` ենթադրելով, որ ամենայն հավանականությամբ այդ հարցը դատարանը կքննի այսօր` ձերբակալության դեմ իրենց բողոքի հետ միաժամանակ։

«Ձերբակալման օրինաչափության հարցը քննվելու է 17։40-ին։ Կալանավորելու միջնորդության մասին մեզ ոչ ոք չի ծանուցել, բայց ենթադրում եմ, որ դատարանի խելացի համակարգիչն այն մակագրած կլինի նույն դատավորին։ Նա էլ նույն ժամին երկու հարցի միաժամանակ կքննարկի»,– ասաց Վարոսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությանը փաստաբանները հնարավորություն են ստացել ծանոթանալու երեկ` հոկտեմբերի 22-ին։

Люди перед зданием суда общей юрисдикции столичных административных районов Кентрон и Норк Мараш (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաբայանի ձերբակալումը ծիծաղելի է. պաշտպանը վստահ է, որ նրան շինծու մեղադրանք է առաջադրվել

Հիշեցնենք` Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը Երևանը ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում պետք է քննվեր դեռ երեկ երեկոյան` հոկտեմբերի 22-ին, 18։30–ին։ Դատական նիստը, սակայն, չէր կայացել, քանի որ Բաբայանը դատարան չէր բերվել։ Նիստը տեղափոխվել էր հոկտեմբերի 23-ին։

Մինչ այդ, սակայն, նույն օրը երեկոյան ՀՔԾ–ն հայտարարեց, որ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Բաբայանի փաստաբանի համոզմամբ` կալանքի միջնորդությունը հեռանկար չունի։

«Արսեն Բաբայանի մեղադրանքի հետ կապված իրավիճակն այպիսին է, որ ես չեմ էլ ցանկանում այս ամենը կապել համաներման հետ։ Իրավական առումով միջնորդությունը որևէ հեռանկար չունի»,– ասաց Վարոսյանը։

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում և Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Ара Баблоян на приеме для прессы (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։

ՀՔԾ–ն հիշեցրել էր, որ 2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

Արսեն Բաբայանի ձերբակալումը ՍԴ նախագահի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով

ՀՔԾ–ի պարզաբանման համաձայն` 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք 6 տարի ժամկետով ՍԴ նախագահ ընտրելու` ուժի մեջ մտնող սահմանադրական կարգավորումներից խուսափելու և այդ պաշտոնում Թովմասյանին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը՝ սահմանադրական հիշյալ սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին 2018 թվականի մարտի 21-ին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

Омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանում է պահանջել ՀՔԾ–ից Արսեն Բաբայանի գործի մասին

Մասնավորապես, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի 70 տարին լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով:

Այս դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում Հրայր Թովմասյանի նշանակումն անհնարին էր դառնում, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չէր:

Լրահոս
0