04:16 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Սևանի հարցը բուռն կրքեր առաջացրեց ԱԺ–ում։ ԲՀԿ–ական պատգամավորն անվստահություն հայտնեց Ջրային կոմիտեի ղեկավարի հայտարարության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Սևանի մակարդակը բարձրացել է, բայց ջրառը շարունակվում է։ Այսօր ԱԺ–ի ամբիոնից պատասխանելով այդ մասին հանրության շրջանում առկա ահազանգերին, այս մասին ասաց Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։

«Աշնանացանի հետ կապված, ոռոգման վերջին փուլը մենք պետք է ավարտեինք, և այն թիվը, որ մենք հայտարարել էինք, որ շուրջ 30 մլն խ/մ ավելի քիչ ենք վերցնելու նախատեսված 170 մլն–ից, շուրջ 2 մլն արդեն վերցրել ենք, 1 մլն էլ ամենայն հավանականությամբ կվերցնենք, ու դրանով կփորձենք ավարտել այս տարվա ջրառը Սևանա լճից»,– ասաց Մելքոնյանը։

Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հայտարարեց, որ ջրառը իրականացվել է միայն վերջին շաբաթվա ընթացքում։ Նրա խոսքով` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը ջրառ չի իրականացվել։

«20 օր մենք ջրառ չենք իրականացրել»,– ասաց Մելքոնյանը։

Ջրային կոմիտեի նախագահի այս հայտարարությանը ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը բուռն արձագանքեց` տեղից բղավելով. «Չկա տենց բան, սուտ եք ասում», ինչի համար նկատողություն ստացավ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից։

Ջրային կոմիտեի նախագահն էլ հայտնեց, որ իր հայտնած տվյալները տրամադրել է Հիդրոմետ ծառայությունը։

Մելքոնյանը նաև շեշտեց, որ չնայած շարունակվող ջրառին, Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ այս պահին 6 սմ–ով բարձր է։

Վարչապետն անդրադարձել է Սևանի խնդրին. ջրառը նվազե՞լ է

Հիշեցնենք` 2019թ–ին կառավարությունն ԱԺ–ի թույլտվությամբ որոշեց Սևանից 2019թ–ին ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծվալն ավելացնել 170 մլն խ/մ–ով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ ծավալն ամբողջությամբ չի օգտագործվել և ջրառը նախատեսվածից շուտ դադարեցվել է` անհրաժեշտության բացակայության հիմքով։

Վերջերս, սակայն, մամուլում ահազանգեր հայտնվեցին, որ Սևանից ջրառը շարունակվում է։ Պատկան կառույցներն այս տեղեկատվությունը չեն հերքել։

Ըստ թեմայի

ԱԺ պատգամավորները որոշեցին սահմանափակել փոքր ՀԷԿ–երի ջրօգտագործումը
Սևանից ջուր բաց կթողնեն. կառավարությունը հաստատեց այս տարվա ծավալը
Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար
թեգերը:
Ջրային կոմիտե, Սևան, Սևանա լիճ, ջրառ, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Սերգեյ Բագրատյան

Գլխավոր թեմաներ