11:14 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Երվանդ Վարոսյան

Նիստի ընթացքն Արսեն Բաբայանի պաշտպաններին գոհացրել է.դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Արսեն Բաբայանի փաստաբանները ներկայացրին նիստի մանրամասներն ու խոսեցին իրենց տպավորությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդության, ինչպես նաև պաշտպանների` կալանավորման ոչ իրավաչափության մասին բողոքի որոշումները դատարանը կհրապարակի վաղը` հոկտեմբերի 24–ին, ժամը 12–ին։ Այս մասին այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստից հետո լրագրողներին ասացին Բաբայանի պաշտպաններ Լուսինե Մարտիրոսյանը և Երվանդ Վարոսյանը։

«Դատարանը միաժամանակ քննության առարկա դարձրեց մեր` ձերբակալության իրավաչափության հետ կապված բողոքի քննությունը և քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը։

Քննարկման արդյունքում դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և որոշումը կհրապարակի վաղը»,–ասաց Մարտիրոսյանը։

Երվանդ Վարոսյանի խոսքով` թեպետ դատական նիստի զուտ ընթացքը իրենց առավել քան գոհացրել է, բայց  բազմաթիվ առարկություններ կան։ «Նիստի ընթացքում չլսեցինք ու ականատես չեղանք որևէ փաստական հիմքի, որի վրա հիմնվելով դատարանը հնարավոր է հաստատված համարի այս մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը կամ կալանքի համար անհրաժեշտ որևէ հիմքի առկայությունը։ Բայց կանխատեսել, թե ինչ կլինի դատարանի որոշումն անհնար է»,–ասաց Վարոսյանը։

Պատասխանելով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանի հարցաքննության արձանագրությունը իրենց չտրամադրվելու և դատարան չերկայացվելու մտահոգությանը` Վարոսյանը նշեց, որ այդ հարցը բարձրացրել են նիստին, ցուցմունքը պահանջել և ոչ միայն այդ ցուցմունքը. «Որևէ հավելյալ բան վարույթ իրականացնող մարմինը հրաժարվեց տրամադրել, և մենք ստիպված էինք մամուլում առկա տեղեկությունն այդ տեսքով տրամադրել դատարանին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։

Ըստ թեմայի

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
Արսեն Բաբայանի կալանքի միջնորդության մասին փաստաբանները պաշտոնապես չեն ծանուցվել
Կան մարդիկ, որոնք պատրաստ են Գագիկ Խաչատրյանի համար վճարել 230 մլն դրամ գրավը. պաշտպան
թեգերը:
կալանք, Սահմանադրական դատարան, ԱԺ, Արսեն Բաբայան, փաստաբան, Դատավոր, Դատարան, Երևան

Գլխավոր թեմաներ