21:33 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ՀՔԾ–ի միջնորդությունը

© Facebook/Арсен Бабаян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
157 0 0

Դատարանը մերժեց Արսեն Բաբայանի պաշտպանների բողոքը` որպես խափանման միջոց կալանքը չկիրառելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվեց։ Այս մասին որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` բավարարելով ՀՔԾ–ի` նրան կալանավորելու մասին միջնորդությունը։

«Կալանքն ընտրվեց որպես այլընտրանքային խափանման միջոց։ Մենք նաև գրավի միջնորդություն էինք ներկայացրել, որը չկիրառվեց»,–ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը` հավելելով, որ Բաբայանին առաջադրված մեղադրանքն անհիմն է։ Դատարանն այսպիսով մերժեց Բաբայանի պաշտպանների բողոքը` որպես խափանման միջոց կալանքը չկիրառելու մասին։

Ի դեպ, Բաբայանը մասնակցել է նիստին։

Պաշտպանը հայտնեց նաև` իրենց համար ակնհայտ էր, որ հերթական անձը պետք է անազատության մեջ գտնվեր, որպեսզի հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի նկատմամբ, ինչն էլ դատարանն ապահովեց։ Սահակյանը վստահեցրեց` որևէ կեղծիք չի եղել ՍԴ նախագահի հրաժարականի դիմումի ամսաթվերի հետ կապված։

Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ եթե դատարանը Բաբայանին կալանավորելու որոշում կայացնի, իրենց կբողոքարկեն այդ որոշումը։

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Մասնավորապես, ՀՔԾ–ն հայտնել էր, որ Գագիկ Հարությունյանի ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։

Ըստ թեմայի

Բաբլոյանը վստահեցնում է` իրեն մի բանի համար կարող են մեղադրել, և դա կապված է Փաշինյանի հետ
Կան մարդիկ, որոնք պատրաստ են Գագիկ Խաչատրյանի համար վճարել 230 մլն դրամ գրավը. պաշտպան
Ինչու Արսեն Բաբայանի գործին չի կցվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը
թեգերը:
փաստաբան, Դատավոր, Դատարան, կալանք, Արսեն Բաբայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ