Իջևանը մեկ ամիս առաջ և այսօր ամենևին էլ նույնը չէ։ Ինչ է փոխվել Իջևանում` լուսանկարների միջոցով ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում` ցուցադրելով, թե ինչպես է լուսավորվել Իջևանը։
Ավելի վաղ Իջևանի քաղաքապետարանը Facebook-ի իր էջում գրել էր, որ շարունակվում են Իջևան քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերանորոգման և ընդլայնման աշխատանքները։ Իջևանի քաղաքապետարանի միջոցներով լուսավորության նոր ցանց էր կառուցել Նար-Դոս, Մետաղագործներ, Այգեստան, Բլբուլան (դեպի ՍՕՍ մանկական գյուղ), Անտառային, Մյասնիկյան փողոցներում։ Տեղադրվել է էներգախնայող 150 լուսատու։
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։