13:59 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20110

Ձայնային հաղորդագրությունների փոխանցման ժամանակ այդ մարդու ձայնն առանձնանալու է ոչ միայն կողմնակի աղմուկից, այլև ուրիշ մարդկանց ձայներից։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայ ծրագրավորողների մշակած համակարգչային ծրագրի կատարելագործված տարբերակը ճանաչելու է մարդկային ձայներն ու փոխանցելու է նրանց հաղորդագրություններն առանց աղմուկի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Krisp–ի գիտական մշակումների ղեկավար Ստեփան Սարգսյանը։

Ծրագիրը նախատեսված է ձայնային մեսենջերների, նաև աուդիո և տեսաժողովների համար։ Այն հաղորդագրության փոխանցման ընթացքում մաքրում է մարդկանց ձայները կողմնակի աղմուկից։ Դրա համար ձայնային ազդակների բարդ վերլուծություն է արվում։

Իսկ հիմա մշակվում է մեկ այլ` ավելի բարդ ալգորիթմ, որը կկարողանա առանձնացնել խոսողի ձայնը մնացած մարդկանց ձայներից։ Երբ ծրագիրը լավ լսի օգտատերի ձայնն ու սովորի ճանաչել այն, հնարավոր կլինի նույնիսկ ամենաաղմկոտ վայրերում համացանցով զանգեր կատարել ու հանգիստ խոսել։

«Մենք արդեն փորձարկել ենք նոր ալգորիթմն ու հաջողության ենք հասել. բարեհաջող առանձնացնում ենք կոնկրետ մարդու ձայնն ուրիշ մարդկանց ձայներից և, բնականաբար, կողմնակի աղմուկից»,–հավելեց Սարգսյանը։

Ինչ կարող են միասին անել հայերը և հրեաները. գիտնականներից չեն պրծնի անգամ «սև խոռոչները»

Այժմ համակարգը մոտ 40 հազար օգտատեր ունի` ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ (տեսաժողովների համար)։ Ընկերության ներկայացուցիչները վերջերս մասնակցել են նաև Երևանում կայացած WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովին, որի արդյունքում խոշոր ընկերությունների հետ համագործակցության մասին համաձայնագրեր են պատրաստվում։

Ըստ թեմայի

Մխիթարյան. «Սիլիկոնյան հովիտը միայն պետության աշխատանքի արդյունքը չէ»
Հայ ծրագրավորողները կօգնեն կառավարել «իրերի ինտերնետը». TeamViewer–ի մենեջեր
DigiTec–ում ցուցադրեցին հայկական նոր դրոնները, որոնք ոչ միայն հետևում են, այլև հարվածում
Առանց խարդախության. հայն ու չինացին բժշկական ընկերություններին կստիպեն ազնիվ լինել
թեգերը:
տեսախցիկ, տեսակապ, Ստարտափ, Հայաստան

Գլխավոր թեմաներ