22:18 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Ամերիկացի ջազմենն Ալեքսանդր Պուշկին է կարդում և աշխատում մի օպերայի վրա, որը նվիրված է լինելու ռուս բանաստեղծին։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկացի հայտնի ջազային երաժիշտ, կոմպոզիտոր և դերասան Սթենլի Քլարկը պոեզիայի մեծ սիրահար է։ Նրան հատկապես հոգեհարազատ են ամերիկացի գրող Մայա Էնջելոուի և ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները։ Ջազմենն ուզում է օպերա գրել Պուշկինի մասին։ Այժմ նա սկսել է աշխատել դրա վրա, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քլարկը։

«Ես արդեն սկսել եմ ինչ–որ բաներ անել։ Դա կլինի Պուշկինի կյանքի և ընդհանուր առմամբ ստեղծագործությունների վերաբերյալ իմ մեկնաբանությունը», – ավելացրեց Քլարկը։

Նա Պուշկինի ստեղծագործություններն անգլերեն է կարդում. այս տարվա մայիսին ջազմենը հյուրախաղերով եղել է Ռուսաստանում, որտեղ մի քանի գրքեր է գնել` ռուս բանաստեղծի ստեղծագործությունների թարգմանություններով։

Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել

Սթենլի Քլարկն իր ջազային բենդով Հայաստանում է Yerevan Jazz Fest–ի շրջանակում։ Փառատոնը Երևանում կանցկացվի հինգերորդ անգամ։ Անցած տարիներին Հայաստանում ելույթ են ունեցել աշխարհահռչակ ջազային երաժիշտներ Մարկուս Միլլերը, Արթուրո Սանդովալը, Ռիչարդ Բոնը, Գոնսալո Ռուբալկաբան, Ջոս Սթոունը և ուրիշներ։

«Լապտերիկը» ջազ է նվագում. փոքրիկի տեսանյութը դիտումների թոփում է
  

Ըստ թեմայի

Հայրապետյանը պատրաստ է Koktebel–ին. ինչպես է հայկական ջազն ապշեցրել Պուտինին. բացառիկ
Koktebel Jazz Party․ մոգական ջազի սիրահարների ղրիմյան գիշերը․ ֆոտո
Դուդուկով ջազ է նվագում, կամ ինչպես ռուս բլոգերը սիրահարվեց Հայաստանին
թեգերը:
Սթենլի Քլարկ, ջազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ