12:44 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն (29)
14810

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 20 տարի անց էլ զոհերի հարազատները չեն խաղաղվում: Խորհրդարանի բակում բարձրաստիճան այրերն ու զոհերի հարազատները հարգանքի տուրք մատուցեցին։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիովին բացահայտման հետ կապված ՀՀ նախկին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, առանձնապես սպասելիքներ չունի, բայց կարծում է` հույս միշտ կա։ Նա այս մասին, այսօր ԱԺ բակում՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։

Ռիմա Դեմիրճյանի խոսքով` Հոկտեմբերի 27-ի բացահայտումը շատ կարևոր է  հասարակությանը հանգստացնելու համար։

«Դա պետք է արվի, բայց արվի շատ զգուշավոր, օբյեկտիվ, համոզիչ, որովհետև մեր նպատակն է հանգստացնել մթնոլորտը», - ասաց տիկին Դեմիրճյանը։

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև Կարեն Դեմիրճյանի որդին՝ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

Լրագրողի հարցին, թե Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման համար, հնարավո՞ր է նա ցանկանում է նոր հանգամանքներ բացահայտել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ՝ Դեմիրճյանն ասաց․«Նա խոսի չխոսի, պետք է մինչև իր կյանքի վերջը նստի»։

Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

«Կարծում եմ` այդ ստահակն ասելիք ունի». Արմեն Սարգսյանը` Նաիրի Հունանյանի մասին

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

թեմա:
«Հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն (29)

Ըստ թեմայի

Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը
Հակոբյան. «Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի»
Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան
թեգերը:
Նաիրի Հունանյան, Ստեփան Դեմիրճյան, Ռիմա Դեմիրճյան, ԱԺ, Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Հոկտեմբերի 27

Գլխավոր թեմաներ