01:21 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը. արխիվային լուսանկար

Գները կաճեն, բայց ոչ շատ արագ. Կենտրոնական բանկը ցածր գնաճ է կանխատեսում

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49 0 0

ԿԲ-ն կարող է վարել ավելի ագրեսիվ դրամավարկային քաղաքականություն` գնաճն էլ ավելի զսպելու համար։ Բայց ԿԲ նախագահը դա վտանգավոր է համարում։ 

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. 2020թ.–ի համար Հայաստանում կանխատեսվող նվազագույն գնաճը կլինի 2.5 տոկոսի սահմանում, առավելագույնը` 4 +/-1.5 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ–ում, 2020թ.–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Ցածր գնաճը մեզ հնարավորություն տվեց թիրախավորել գնաճային սպասումները։ Շատ կարևոր է, որ մեր բնակչության մոտ գնաճային սպասումները գրեթե վերացել են։ Սա բավականին լավ միջավայր է տնտեսական աճ ունենալու համար։ Այն գործողությունները, որոնք իրականացնում է կառավարությունը և այն պոտենցիալը, որ կուտակվում է մեր գործառույթներում, վկայում է, որ այս տարի էլ մենք կունենանք ավելի լավ ցուցանիշներ, քան նախատեսում ենք, և ես վստահ եմ, որ նույնը կլինի նաև հաջորդ տարի»,– ասաց  Ջավադյանը։

ԿԲ նախագահը չհերքեց, որ հնարավոր է վարել ավելի ագրեսիվ դրամավարկային քաղաքականություն` գնաճն ավելի շատ զսպելու ուղղությամբ։ Բայց դա, նրա խոսքով, հղի է անկանխատեսելի հետևանքներով։

Դեպի Հայաստան փոխանցումների սահմանափակում չկա. ԿԲ

Գների կայունության առումով, Արթուր Ջավադյանի խոսքով, ԿԲ–ն իր ներկա քաղաքականությամբ էլ որևէ խնդիր չի տեսնում։

Խոսելով ԿԲ վարչական ծախսերի մասին` Արթուր Ջավադյանը նաև շեշտեց, որ ԿԲ աշխատակիցների աշխատավարձերը վերջին 5 տարիների ընթացքում չեն ավելացել, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում աշխատավարձերն ավելացել են 8 տոկոսով։

Նշենք, որ 2019թ.–ի համար Կենտրոնական բանկը նույնպես 4 +-1.5 % 12-ամսյա գնաճի թույլատրելի միջակայք էր սահմանել։

Ըստ թեմայի

Որքա՞ն գնաճ է գրանցվել նոյեմբերին և 12 ամսում. Կենտրոնական բանկը հաշվել է
Գնաճը և աշխատավարձերը Հայաստանում. ով ինչքանի է «արժանի»
Ապրանքների ու ծառայությունների գնաճը Հայաստանում
Աճ կա. Հայաստանի տնտեսության զարգացումն արագանում է, գնաճն ու արտաքին պարտքը` նվազում
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, գնաճ, Կենտրոնական բանկ (ԿԲ), Արթուր Ջավադյան

Գլխավոր թեմաներ