00:05 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
450 0 0

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի դեմ մահափորձի դեպք է եղել. մեքենայի անիվների պտուտակներն են թուլացրել։ Երբ դա չի հաջողվել, անցել են մեդիահարձակման։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի վստահեցնում է` իր դեմ հրապարակվող լուրերը, թե ՌԴ–ում դժգոհություններ են եղել իր աշխատանքից, անհիմն են։ Այս մասին Վերմիշյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` հերքելով հրապարակվող լուրերը։

«Հիմա շրջանառում են ռուսական լրատվամիջոցներում իմ դեմ գրված լուրերը, որոնք արդեն հերքվել են։ Խնդիրն այն է, որ 2014–ին, երբ նշանակվեցի ՌԴ Օրյոլ մարզի գլխավոր ճարտարապետ, այդ մարզում մաֆիա էր տիրում քաղաքաշինության ոլորտում։ Ինձ նշանակեցին, որ կարգուկանոն հաստատեմ»,–ասաց նա։

Նրա խոսքով` երբ առաջին անգամ հանդիպել ու ժողով է արել ոլորտի ներկայացուցիչների հետ, անգամ քամահրանքով են մոտեցել իրեն, թե քեզ էլ շուտով կգնենք։ Բայց, ըստ Վերմիշյանի, նրանց մոտ չի ստացվել իրեն կոտրել։ Բնականաբար, որոշ մարդիկ դժգոհ են մնացել, որ արդեն պետք է օրենքի դաշտ մտնեն։

«Անգամ մահափորձի դեպք էր եղել` մեքենայիս անիվների պտուտակներն էին թուլացրել` իմանալով, որ կողքի մարզ պետք է գնամ։ Բայց ես նկատեցի, ու նրանց ծրագրածը չստացվեց։ Իմ հասցեին նաև սպառնալիքներ էին հնչում, բայց երբ տեսան, որ ոչինչ չի ստացվում, սկսեցին մեդիադաշտում աշխատել ու իմ դեմ հոդվածներ գրել»,–ասաց նա։

Վերմիշյան. «Մոտակա 2-3 տարվա ընթացքում շինարարական «բում» կլինի»

Վերմիշյանը նշեց, որ նման հոդվածներից մեկում էլ նշված էր, որ կրթություն չունի, ինքնակոչ ճարտարապետ է։ Հոդվածի հետ կապված, սակայն, դատական գործ է բացվել, ու այն վաղուց հերքվել է։ Հենց սա էլ, ըստ քաղշինի նախագահի, այժմ շրջանառում են` գրելով, որ ՌԴ–ում իր աշխատանքից գոհ չեն մնացել։

Վերմիշյանը վստահեցրեց` երբ աշխատանքից ազատման դիմում է գրել, որ Երևան տեղափոխի, մարզպետը երեք անգամ պատռել է այն։

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել այս տարվա մարտի 21–ին:

Բնության հուշարձանները գրեթե չեն պաշտպանվում. ի՞նչ են առաջարկում Վերմիշյանն ու Գասպարյանը  

Ըստ թեմայի

Այդ մարդը մի քիչ իր տեղում չէր. Քաղաքաշինության կոմիտեի նախագահը` Սարհատ Պետրոսյանի մասին
Ճարտարապետ Վերմիշյանը լքել է Օրյոլը Հայաստանի համար
Պետությունը շենքեր կկառուցի մարզերում, մարդիկ կկարողանան բնակարաններ գնել հիփոթեքով
թեգերը:
մահափորձ, Ռուսաստան, Վահագն Վերմիշյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ