17:28 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
149 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կարևոր քայլ է ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և Facebook սոցիալական ցանցի իր էջում նշել դրա կարևորությունը։

«Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»,– գրել է նա:

Վարչապետի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։

«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը։ Այլևս երբեք»,– նշել է Փաշինյանը։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 29-ին։ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: 

Հիշեցնենք` ավելի վաղ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացուցիչների պալատից պահանջել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Իրականում». Հայոց ցեղասպանության փաստը ամերիկացիները կրկին շահարկում են

Ըստ թեմայի

Հայ քանդակագործը Շվեյցարիայում պարգև է ստացել Ցեղասպանության հուշահամալիրի համար
Հայաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են Ցեղասպանության արխիվային փաստաթղթեր փոխանակել
Իսրայելական քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկառուցեն
թեգերը:
ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ