21:04 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.98
  • EUR529.50
  • RUB7.52
Ախուրյանի ջրամբար. արխիվային լուսանկար

Կառավարությունը «դատարկում» է Ազատի ջրամբարը

© Sputnik / Armine Alexanyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Ջրամբարի տեխնիկական վիճակն ստուգելու ու վերանորոգելու համար որոշվել է իջեցնել ջրամբարում ջրի մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Արարատի մարզում գտնվող Ազատի ջրամբարը գրեթե կդատարկվի։ Այս որոշումն այսօր` հոկտեմբերի 31–ին ընդունել է ՀՀ կառավարությունը հերթական նիստում։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանության բանաձևին կողմ քվեարկած կոնգրեսականներին

Որոշման համաձայն, ջրամբարի մեռյալ (նվազագույն) ծավալը ներկայում հաստատված 1013,9 մ նիշից  ժամանակավորապես կիջեցվի մինչև 993 մ։

Նպատակը ջրամբարի հատակի վթարված ջրթողի տեխնիկական վիճակի զննումն ու գնահատումն է, և փականը նորով փոխարինելու անհրաժեշտությունը:

Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հիշեցնենք` Ազատի ջրամբարը շահագործվում է 1976թ.–ից։ Դրա  խողովակաշարն ու 4 փականները բարոյապես և ֆիզիկապես մաշվել են: Փականներից 2-ը չեն գործում, ինչի հետևանքով ջրբացթողումն իրականացվում է խափանումներով:

Իսկ 2017թ. վթարվել է նաև ջրամբարի հատակային ջրթողը: Արդյունքում Արարատյան դաշտի գյուղերին ոռոգման ջուր մատակարարելու համար կառուցված ջրամբարը վերջին տարիներին գրեթե չի իրականացնել այդ գործառույթը։ 

Ըստ թեմայի

Երաշտ` էլեկտրաէներգիայի դիմաց. ո՞վ է դատարկում ջրամբարները
Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է
Բնապահպաններն ահազանգում են` Արցախի ջրամբարում ձկները սատկել են. տեսանյութ
Խաչենագետի ջրամբարում տեղի ունեցածը «մարդու ձեռքի գործ է»
թեգերը:
Ազատի ջրամբար, կառավարության ծրագիր, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ