00:13 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Հիվանդանոց

Քննություն է տարվում երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքի հանգամանքները պարզելու համար

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
441 0 0

Աղջիկն ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:

Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի ծնողների մոտ ՄԻԱՎ չի հայտնաբերվել:

Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Դիտավորությամբ անչափահասի նկատմամբ մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը), որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: 

ՁԻԱՀ-ից արդեն չեն մահանում. ինչպե՞ս կանխարգելել հնարավոր վտանգները

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

Մահացել է «Արմենիկում» ծրագրի տնօրեն Լևոն Գևորգյանը
Գրիգորյան. «Շարժական կլինիկայի ծառայությունները հնարավորինս կմոտեցվեն շահառուներին»
Միգրանտները ռիսկային խմբում են. Սամվել Գրիգորյանը` ՄԻԱՎ վարակի փոխանցման վտանգի մասին
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, փորձաքննություն, հարցաքննություն, ծնող, երեխա, ՁԻԱՀ

Գլխավոր թեմաներ