00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը

© Sputnik / Asatur YesayantsСтаринная книга в отреставрированной резиденции Католикоса
Старинная книга в отреставрированной резиденции Католикоса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց Կաթողիկոսության նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերջին լուրջ վերականգնումը վաղուց էր եղել։ Պատմությունն ու ժամանակը վերցնում են իրենցը, Կաթողիկոսարանը վերականգնման և ընդլայնման կարիք ուներ։ Ու մեկ դար անց այդ գործին ձեռնամուխ եղավ բարերար Սամվել Կարապետյանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` կաթողիկոսների (Հայ առաքելական եկեղեցու գերագույն պաշտոնը) նստավայրում ձայները միշտ խլացված են. այս վայրի հատուկ եկեղեցական գեղեցկությունը ենթադրում է, որ այստեղ ոչինչ չի շեղում մարդուն։ Մայր տաճարի շուրջ կառուցված ամեն մի կառույց` լինի դա հոգևոր ճեմարան, թանգարան, գանձարան, գրադարան, Կաթողիկոսի նստավայր, միշտ ունեցել է իր հստակ նշանակությունը։ Էջմիածնի վանքը Հայաստանի կարևորագույն կրոնական տեսարժան վայրերից է եղել ու մնում, այն Հայաստանի հոգևոր կենտրոնն է, աշխարհասփյուռ հայության սուրբ մայրաքաղաքը։ Ավանդության համաձայն` 1700 և ավելի տարի առաջ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք տեսել, որ պետք է հենց այստեղ վանք կառուցվի։

Էջմիածին։ Սկիզբը

II դարի կեսին Մեծ Հայքի արքա Վաղարշը պատերով շրջապատել է բնակավայրն ու դրան քաղաքի կարգավիճակ տվել։ Երբ 301 թվականին Հայաստանը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն, հենց Վաղարշապատը (հետագայում` Էջմիածին, այն մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկում) դարձավ Հայ առաքելական եկեղեցու գլխավոր հոգևոր կենտրոնը։

© Sputnik / Asatur YesayantsՎերանորոգված կաթողիկոսարանը
Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը - Sputnik Արմենիա
Վերանորոգված կաթողիկոսարանը

Շուտով` IV դարում, այստեղ հայտնվեց առաջին վանքը, իսկ դրա շուրջ դարերի ընթացքում ձևավորվեց վանական համալիր, որը ժամանակի ընթացքում ընդլայնվեց։ Էջմիածնի վանքը IV ու V դարում դարձավ հայ հայրապետերի նստավայր, հետո` մի պահ պատմությունը լռում է, ու 1441 թվականներին վանքը նորից ընդունեց կաթողիկոսներին։

Սուրբ Էջմիածինը` Հայ եկեղեցու հայրապետների նստավայր

XIV – XV դարերում կաթողիկոսի նստավայրը, որն այն ժամանակ Կիլիկիայի Սիս քաղաքում էր, բազմիցս ձեռքից ձեռք է անցել։ Մինչդեռ Արևելյան Հայաստանի հոգևորականները նախաձեռնել են, որ կաթողիկոսի նստավայրը վերադառնա հնագույն պատմական կենտրոն` Սուրբ Էջմիածին։

© Sputnik / Asatur YesayantsՎերանորոգված կաթողիկոսարանը
Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը - Sputnik Արմենիա
Վերանորոգված կաթողիկոսարանը

Հայ եկեղեցու հոգևոր ամրության վերականգնման փորձերը 1441 թվականի ժողովից հետո վերջապես հաջողությամբ պսակվեցին։ Այդ ժողովի ժամանակ վերջնականապես հաստատվեց որոշումն այն մասին, որ կաթողիկոսի նստավայրը լինելու է Սուրբ Էջմիածնում։

XX դար. Ալեքսանդր Մանթաշյանի վերակառուցումը

Հաջորդ հինգ դարսերի ընթացքում շատ բան է փոխվել։ Մինչ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ անցկացրած ներկայիս ծավալուն վերակառուցումը նստավայրի շենքը չի նորացվել. պատմական հուշարձանը միայն մեկ անգամ է վերականգնվել` ХХ դարում դա արել է Ալեքսանդր Մանթաշյանը։

1903 թվականին գործարար, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը` բարերար Ալեքսանդր Մանթաշյանը մեծ գումար է տրամադրել Էջմիածնի եկեղեցու վերականգնման ու հայ կաթողիկոսների նստավայրի շենքի շինարարության համար։

© Sputnik / Asatur YesayantsՎերանորոգված կաթողիկոսարանը
Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը - Sputnik Արմենիա
Վերանորոգված կաթողիկոսարանը

Շինարարական աշխատանքները սկսվել են 1910 թվականին, սակայն նա չի կարողացել տեսնել արդյունքը. հիմնական շինարարությունն ավարտվել է միայն 1914 թվականին։ Հետո սկսվել են Առաջին համաշխարհային պատերազմն ու ամբողջ հայ ժողովրդի համար ողբերգական իրադարձությունները։ Պատերազմի ծանր տարիներին վանական համալիրի շենքերը, այդ թվում` նստավայրի շենքը, ծառայում էին զորամասերի տեղակայման համար։ Միայն 1958 թվականին կաթողիկոս Վազգեն I ձեռնամուխ եղավ Էջմիածնի նստավայրի նորացմանը։ Նրա ջանքերով շատ բան արվեց։

XXI դար. Սամվել Կարապետյան նախաձեռնությունը

Գրեթե հարյուր տարի ծառայած նստավայրի շենքը մեր օրերում նորոգվելու կարիք ուներ։ Ակնհայտ էր դարձել, որ արդեն հիմնովին վերակառուցում է պետք։ Այս անգամ իր օգնությունն առաջարկեց մեկ այլ բարերար` Սամվել Կարապետյանը։

Էջմիածնի նստավայրի վերակառուցման աշխատանքները սկսվեցին 2010 թվականին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր ու նախագահ Սամվել Կարապետյանի ջանքերով, որը շինարարության մոտ 10 տարիների ընթացքում մոտ 30 միլիոն դոլար է նվիրաբերել։ Շենքն ամբողջովին վերակառուցվել է։ Հիմնական աշխատանքներն իրականացվել են ներքին տարածքներում, այդ թվում` թանգարանում, գրադարանում, եկեղեցական հավաքների սրահներում, նաև նոր ծառայողական տարածքներ ու բարձրաստիճան հյուրերի համար սենյակներ են կառուցվել։ Գործարարն անձամբ պնդել է, որ հարդարանքներում օգտագործվեն լավագույն շինանյութեր, այդ թվում` բնական քար ու արժեքավոր ծառատեսակներ։

© Sputnik / Asatur YesayantsՎերանորոգված կաթողիկոսարանը
Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը - Sputnik Արմենիա
Վերանորոգված կաթողիկոսարանը

Բացի այդ` նոր կառույցներ են հայտնվել։ Կառուցվել է լրացուցիչ մասնաշենք, որտեղ հայտնվել է երկար սպասված հանդիսավոր արարողությունների սրահը։ Այն 700 մարդ կարող է տեղավորել։ Սրահը նստավայրի համալիրին միացված է պատկերասրահով, որ շնորհիվ նստավայրի տարածքում ներքին բակ հայտնվել, դրա կենտրոնում կառուցվել է Սուրբ Հայրապետաց մատուռը, որը եկեղեցու ծառայողների համար աղոթատեղի է դարձել։ Վերակառուցումից հետո նստավայրի մակերեսը, որը գրեթե մեկ երրորդով մեծացել է, ավելի բազմանպատակ է դարձել` պահպանելով իր պատմական տեսքը։

Վերականգնված նստավայր

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ասում է, որ հայ ժողովուրդը Սուրբ Էջմիածինը միշտ հատուկ սրբավայր է համարել, փայփայել է այն ու հոգ է տարել։ Տարբեր տարիներին Հայաստանի իշխանները, բարերարներն ու պարզապես հավատացյալներն իրենց ուժերի չափով նպաստել են հայերի հոգևոր կենտրոնի բարգավաճմանը։ Մեր օրերում Սամվել Կարապետյանը ժողովրդից դուրս եկած այն մարդն է, որը հաջողության է հասել ու չի մոռացել պատմական հայրենիքը։ Հենց նա է իր վրա վերցրել Կաթողիկոսության ամբողջ համալիրի ծավալուն վերակառուցման պատասխանատվությունը։

© Sputnik / Asatur YesayantsՎերանորոգված կաթողիկոսարանը
Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը - Sputnik Արմենիա
Վերանորոգված կաթողիկոսարանը

«Մենք աստծուն փառք են տալիս ու շնորհակալություն ենք հայտնում, որ նա մեր ժողովրդին արժանի զավակների է նվիրում, այնպիսի զավակների, որոնք գնահատում են իրենց տրված բարերարի շնորհ։ Կարապետյան ընտանիքը մեր ժամանակների մեծագույն հայ բարերարներից են, որոնք աստվածահաճո բազում գործեր են արել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։ Ու դա արվում է ամենայն համեստությամբ, առանց փառքի ու փառաբանության ակնկալիքի», – այսպիսին էին կաթողիկոսի երախտագիտության խոսքերը։

Սուրբ Էջմիածնի նոր տեսքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը վերականգնված նստավայրում էքսկուրսիան սկսեց գանձարանից։ Ցուցանմուշներն այստեղ շատ են, բայց ամեն մեկը մի պատմություն է։ Ե՛վ Կիլիկյան թագավորության շրջանի ավետարանները, և՛ սրբությունների հավաքածուն, և՛ հայտնի Ոսկե այբուբենը, և՛ Վազգեն I–ի որոշմամբ ստեղծված խաչերը և այլն։

Հարկ չկա նշելու, որ ամեն ինչ արած է զգուշությամբ ու պատմական սրբությունների հանդեպ հարգանքով` դա ակնհայտ է ցանկացած այցելուի համար։ Մուտքի դռներից սկսած մինչև Սուրբ Հայրապետանց հինգ հոգու համար նախատեսված ճերմակ մատուռը։ Ամեն ինչ լավ մտածված է։

© Sputnik / Asatur YesayantsՎերանորոգված կաթողիկոսարանը
Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը - Sputnik Արմենիա
Վերանորոգված կաթողիկոսարանը

«Նստավայրի գրադարանում պահվում է մոտ 1000 ձեռագիր, ավելի քան 2000 հին գիրք, իսկ առաստաղը զարդարված է եզակի քարտեզով, որի բնօրինակը գտնվում է իտալական Բոլոնյայի քաղաքային գրադարանում։ Քարտեզը եզակի է ու անսահման արժեքավոր, քանի որ այնտեղ ներկայացված են XVII դարի հայկական եկեղեցիներն ու կալվածքները», –ասում է Տեր Ասողիկը։

Նոր կյանք

2019 թվականի սեպտեմբերի 18–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի նստավայրն ընդունեց առաջին այցելուներին։ Հանդիսավոր արարողությանն ավելի քան երեք հարյուր պատվավոր հյուր էր ժամանել ամբողջ աշխարհից։

«Նստավայրի նորացված շենքի բացումը բոլորի համար մեծ իրադարձություն էր, որին մենք տարիներով սպասում էինք», – ասում է Տեր Ասողիկը, – այդ օրն աշխարհի բոլոր անկյուններից շնորհավորական նամակներ էին գալիս։ Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը նորացված տեսք է ստացել ու պատրաստ է ընդունել աշխարհի ամենահին քրիստոնյա եկեղեցու հյուրերին»։

© Sputnik / Asatur YesayantsՎերանորոգված կաթողիկոսարանը
Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը - Sputnik Արմենիա
Վերանորոգված կաթողիկոսարանը

Կաթողիկոս Գարեգին Բ–ի խոսքով` «բարերարները դարեր շարունակ եղել են հայ ժողովուրդ ու եկեղեցու կողքին, և մեր ժամանակներն էլ բացառություն չեն։ Հայ կաթողիկոսների նստավայրը վերակառուցվել է բարերարների ջանքերով» Կաթողիկոս Գարեգին Բ–ն շնորհակալություն է հայտնել Սամվել Կարապետյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարգավաճման մեջ եզակի ներդրում ունենալու համար։ Նա Սամվել Կարապետյանին Հայոց Եկեղեցուն մատուցած իր բացառիկ ծառայությունների բարձր գնահատանքով շնորհել է «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը:

© Sputnik / Aram NersesyanԱմենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Կաթողիկոսության ութ դարերը. վերականգնված ու ընդլայնված Սուրբ Էջմիածինը - Sputnik Արմենիա
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ

«Եկեղեցիների շինարարությունն ու վերականգնումը հնարավորություն է ուժերի սահմաններում ներդրում ունենալ ապագա սերունդների համար եկեղեցական ժառանգության պահպանման հարցում։ Մեզ` հայերիս համար, կարելի է ասել դա ազգային կարևորություն ունեցող խնդիր է, էթնիկ կոդ։ Սուրբ Էջմիածին այցելած յուրաքանչյուր հայ կամ օտարազգի տպավորված է մնում դարավոր համալիրի պարզ ու միաժամանակ խորը վեհությամբ։ Սիրտս լի է ցնծությամբ, որ այսուհետ նստավայրը նորացված տեսքով է ներկայանալու, այն արժանի տուն է դառնալու մեր կաթողիկոսների համար»։

Լրահոս
0