20:44 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Կարեն Իսրայելյան. արխիվային լուսանկար

«Նաիրիտի» նախկին աշխատակիցներին դատի են տվել ու փոխհատուցում են պահանջում զրպարտանքի համար

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
376 0 0

«Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը հայտարարում է, որ անհայտ անձանց թույլ են տվել մտնել գործարան` արդյունաբերական լրտեսություն անելու նպատակով։ Սնանկության կառավարիչն այդ հայտարարությունը զրպարտանք է համարում։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. «Նաիրիտ» գործարանի նախկին ղեկավարի ու աշխատակիցների դեմ դատական հայց է ներկայացվել։ Այդ գործով առաջին նիստերը կայացել են հոկտեմբերի 24-ին ու 28-ին։

Մի քանի տարվա ընթացքում «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը բազմիցս հայտարարել է, որ գործարանում ֆինանսական խոշոր խախտումներ են եղել, որոնք սնանկության են հանգեցրել։ Նրա խոսքով՝ պետությունը, որը հիմա գործարանի սեփականատերն է, ոչինչ չի անում ներդրողներին գրավելու համար և նախաձեռնությունը հանձնել է սնանկության կառավարչին, որն էլ ուզում է վաճառել գործարանի ամբողջ գույքը։

Այս տարվա փետրվարին Չինաստանի քաղաքացիներ էին գործարան եկել։ Դրանից հետո Իսրայելյանն ասել էր, որ կառավարիչն իրավունք չուներ ինքնուրույն ներս թողնել նրանց, քանի որ «Նաիրիտը» պետական օբյեկտ է, ու իրավապահ մարմինները պետք է իմանան՝ ով և ինչի համար է այնտեղ մտնում։ Նա չէր բացառել, որ գործարանից փորձել են փաստաթղթեր գողանալ՝ կաուչուկի արտադրության ավելի առաջադեմ տեխնոլոգիան իմանալու համար։

Գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էր, որ ամեն գնով փորձում է խուսափել սարքավորումները վաճառելուց, նա լիազորություններ էլ չունի առանց գործարանի պարտատերերի խորհրդի համաձայնության նման բան անել։

Այդ խորհրդում ներառված են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՊԵԿ-ի Երևանի ՋԷԿ-ի և «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է Չինաստանի ներկայացուցիչներին, ապա Կարեն Ասատրյանի օգնական Երվանդ Պուրտոյանի խոսքով, նրանք ներդրողներ էին և ուսումնասիրում էին գործարանում արտադրություն սկսելու հնարավորությունը։

Իրեն ուղղված մեղադրանքները Ասատրյանը զրպարտանք է համարել ու որոշել է դատարանի միջոցով հերքում ու փոխհատուցում պահանջել Իսրայելյանից։

Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել՝ ո՞վ է այցելել գործարան, և արդյո՞ք այդ այցելությունն օրինական է եղել։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Կարեն Իսրայելյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ հայցը խախտումներով է կազմված ու որպես պատասխանող կողմ ներկայացված է ոչ թե անձամբ Իսրայելյանը, այլ ««Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը»։

Միաժամանակ այդ խումբը ոչ մի տեղ գրանցված չէ, իսկ դատարանում որպես պատասխանող կողմ կարող են հանդես գալ միայն ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունները։ Հենց այս փաստարկների հիման վրա է փաստաբանն առաջին նիստի ժամանակ դատավորի ինքնաբացարկի միջնորդագիր ներկայացրել, հաջորդ նիստի ժամանակ դատավորը հրաժարվել է դա անել։ Կողմերը բուն գործի վերաբերյալ իրենց փաստարկները կներկայացնեն առաջիկա նիստերում։

«Նաիրիտի» վերջը կտա՞ն․ գործարանի եղած–չեղածն աճուրդի է հանվել

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թ.–ի ապրիլից։

Պատրաստ ենք «Նաիրիտի» վերագործարկումը քննարկել բոլոր իրական ներդրողների հետ. Փաշինյան

Կառավարությունը ընկերությունից գործարանի ոչ բավարար կառավարման մասին պարզաբանում երբեք չի պահանջել։ Միջպետական բանկի վարկը չի մարվել, ու գործարանը սնանկ է հայտարարվել։ Որից հետո ԱՊՀ Միջպետական բանկը գործարանը վերադարձրել է Հայաստանի կառավարությանը։ Ներդրող չգտնելով՝ կառավարությունը որոշել է սնանկության կրկնակի գործընթաց սկսել։

Ըստ թեմայի

Իշխանությունը կչեղարկի՞ «Նաիրիտի» ու «Վանաձորի Քիմպրոմի» պարտքերը. փոխնախարարի պատասխանը
Ճակատագրական շաուրման. չինացիները ցանկանում են վերագործարկե՞լ «Նաիրիտը»
«Նաիրիտի» աշխատակիցները կստանան 3 ամիս չվճարված աշխատավարձերը
Հայ–չինական գործարանն արդեն կաուչուկ է արտադրում. Ավինյանը խոսել է «Նաիրիտի» մասին
Հայաստանի իշխանությունը չի ների «Նաիրիտի» պարտքերը. գործարանի փրկությունը չի քննարկվում
թեգերը:
Դատարան, լրտես, Կարեն Իսրայելյան, Նաիրիտ

Գլխավոր թեմաներ