22:27 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61710

Sputnik Արմենիային հայտնի են դարձել որոշ պատճառներ այն մասին, թե ինչու ռուսական ընկերությունը չի կարողացել մասնակցել գիշերային տեսողության սարքերի տենդերին։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան․ ՀՀ պաշտպանության նախարարության տենդերի հետ կապված պատմության նոր մանրամասներ են բացահայտվում։ Sputnik Արմենիային հայտնի են դարձել որոշ պատճառներ՝ ինչու ռուսական ORSIS ընկերությունը չի կարողացել մասնակցել գիշերային տեսողության սարքերի տենդերին։

Ստացված տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ զինվորական ապրանքի անվան տակ ընկերությունը փորձել է վաճառել... որսի համար նախատեսված սարքեր։ Այս մասին իմանալուց հետո Հայաստանի ռազմական ղեկավարությունը մերժել է հայտը։ Հետո քրեական գործ է հարուցվել զինվորական ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի փաստով, այն փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ Ընդ որում, գործի շրջանակում դեռ ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվել։

Տենդերին մասնակցել է «Պրոմտեխնոլոգիա» ռուսական ընկերությունը (ORSIS զենքի համակարգեր), ավելի ճիշտ՝ ընկերության հայ «դուստրը»՝ ORSIS ARMS–ը։ Այն Պաշտպանության նախարարությանն առաջարկել է Dedal-T2.380 Hunter LRF գիշերային տեսողության սարքեր։ Սակայն այս սարքերի տեխնիկական բնութագրությունն ուշադիր ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ դրանք չեն համապատասխանում նշված չափանիշներին ու դրանց կիրառումը ռազմական նպատակներով` հղի է վատ հետևանքներով։

Սխալներ ու խախտումներ կան նաև տենդերի տեխնիկական հանձնարարականի մեջ։ Մասնավորապես, կետերից մեկը պահանջում է, որ սարքն ունենա ներքին ֆոկուսավորում, որը ճշգրտորեն ֆիքսում է նպատակակետը (D-T2, -T4)։ Իրականում տարբեր սարքեր ներքին ֆոկուսավորում ունեն, սակայն հանձնարարության մեջ արդեն իսկ գրած է ապրանքի անունը՝  ORSIS — D-T2, -T4, ինչը տենդերի կանոնների խիստ խախտում է։

Ռուսաստանը բողոքի նոտա կուղղի Հայաստանին` զենքի մատակարարման տենդերը ձախողելու համար

Տենդերի ձախողման են հանգեցրել նաև այլ հանգամանքներ։ Ավելին, որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, ORSIS ARMS-ի հետևում ՀՀ ԶՈՒ գլխավորի շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք փորձել են խախտել գոյություն ունեցող կանոններն ու ընկերությանն «առաջ տանել» սպառազինության հայկական շուկայում։

Մենք դիմեցինք Գլխավոր շտաբ՝ մեկնաբանություն ստանալու համար։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման` նրանք ասացին, որ  դեռ քրեական գործի շրջանակում քննություն է ընթանում ու իրենք նպատակահարմար չեն գտնում որևէ գնահատական տալ։

Ռուսական ընկերությունում չմեկնաբանեցին տենդերի թղթաբանությունը՝ պատճառաբանելով դրա գաղտնիությունը։ Սակայն ինչ-որ մանրամասներ, այնուամենայնիվ, բացահայտեցին։ Մասնավորապես, Sputnik Արմենիայի հարցմանը տրված գրավոր պատասխանում նշված է, որ Dedal-NV ընկերությունն ու «Պրոմպեխնոլոգիա» ՍՊԸ-ն պատմականորեն բարեկամական ու գործընկերային հարաբերություններ ունեն։ Dedal-NV ընկերությունը տարիներ շարունակ ներկայացված է Հայաստանում։

 «2018 թվականի դեկտեմբերին ընկերությունը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների համար սարքերի հերթական փորձարկում է անցկացրել, արդյունքում հաստատվել է, որ դրանք վստահելի ու որակյալ են` աշխարհի լավագույն նմուշներին համապատասխանող տեխնիկական բնութագրով»,-նշվում է մեկնաբանության մեջ։

Ինչ վերաբերում է հիշատակած Dedal-T2.380 Hunter LRF սարքերին, ապա ընկերությունում նշեցին, որ դրանք գիշերային տեսողության սարք չեն, չեն առաջարկվել Հայաստանին, ու նշված գները չեն համապատասխանում իրականությանը։

Նշենք, սակայն, որ Sputnik Արմենիայի տրամադրության տակ է հայտնվել տենդերի տեխնիկական առաջադրանքը, որտեղ նշված է Dedal-T2.380 Hunter LRF անվանումը։

Դրանից բացի, գիշերային տեսողության սարքի վրա կա լազերային հեռաչափ, որի հայտնաբերման հեռավորությունը 600 մետր է այն դեպքում, երբ տեխնիկական առաջադրանքում նշված է «1600 մետրից ոչ պակաս»։ Ընդ որում՝ այդ հեռաչափի կիրառման դեպքում զինծառայողները դառնում են հակառակորդի համար հեշտ հայտնաբերվող թիրախներ։ Հեռաչափն աշխատում է 905 նանոմետր հեռավորություն ունեցող ալիքով, ինչը խստորեն արգելված է մարտական պայմաններում։

Dedal-T2.380 Hunter LRF սարքերն ազատ վաճառքի տակ են։ Դրանց արժեքը Ռուսաստանում 330 հազար ռուբլի է, որից 55 հազար ռուբլին կազմում է ԱԱՀ-ն։ Սկզբնական գինը ստացվում է 275 000 ռուբլի կամ 2 մլն 35 հազար դրամ՝ ընթացիկ փոխարժեքով։ Սակայն ընկերությունն այն տենդերի ընթացքում առաջարկել է 3 մլն 100 հազար դրամով, ինչը ներկայիս փոխարժեքով 418 հազար 918 ռուբլի է կազմում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը տենդերում մի քանի հարյուր սարք է պատվիրել, գործարքի արժեքը կկազմեր 1,9 միլիարդ դրամ (մոտ 4 միլիոն դոլար)։ Սովորաբար խոշոր խմբաքանակ գնելու դեպքում որոշակի զեղչեր են արվում։ Սակայն զեղչեր ոչ միայն չեն արվել, այլ ընկերության ներկայացուցիչները փորձել են լրացուցիչ մեկ միլիոն դրամ «շահել» ամեն սարքավորման մեջ։

Ավելի վաղ «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունից մեզ ասել էին, որ ոչ մի դեպքում չէին ցանկանա տենդերի ձախողման հետ կապված սկանդալի պատճառով փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները։

Հայաստանին զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո քրեական գործ է հարուցվել

Տարիներ շարունակ ORSIS ընկերությունը արտադրանքի մեծ տեսականի է մատակարարել Հայաստան (փամփուշտներ, օպտիկա, Т-5000 հրացաններ)։

Հիշեցնենք` հոկտեմբերի 24–ին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՌԴ ԱԳՆ–ին էր փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված նամակը, որում խնդրում էին պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։

Ըստ թեմայի

Բոզոյան. «ՌԴ-ն միանշանակ կշահի մեր հանդեպ դիվերսիֆիկացված քաղաքականությունից»
Ամերիկյան զորախումբ Ախալքալաքո՞ւմ. ինչպես դա կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության վրա
Ինչո՞ւ է ՀՀ–ին` զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո քրգործ հարուցվել
թեգերը:
Զինվոր, Զինված ուժեր, Քրեական գործ, Ռուսաստան, Հայաստան, Սկանդալ, տենդեր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Զենք, ORSIS զինագործական ապրանքանիշ

Գլխավոր թեմաներ