04:10 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
330 0 0

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի գրառումից կարելի է ենթադրել, որ պաշտոնից ազատվելու դիմումներ էլի են լինելու։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նշված է կոմիտեի` Facebook սոցիալական ցանցի էջում։

Հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հայտարարության մեջ նա նշել էր, որ որոշումն ունի միայն մասնագիտական պատճառներ:Հոկտեմբերի 31-ին Փաշինյանը ստորագրել էր կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվել էր Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։

Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված էին Լևոն Մելիքյանին։

Սարհատ Պետրոսյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է Մելիքյանի դիմումին։

«Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաև իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։ Մենք` որպես թիմ, միասին եկել էինք փոփոխություն բերելու, և այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ ևս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձևակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին»,– գրել է նա։

Պետրոսյանն իր գրառման վերջում ավելացրել է` «սպասեք ավելիին...»։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել էր Սարհատ Պետրոսյանի` պաշտոնից հրաժարվելու որոշումը և նշել, որ նրա աշխատանքից քաղաքաշինության ոլորտում ու կառավարությունում դժգոհ էին։

Ըստ թեմայի

Նոր պաշտոնանկություն. Կենտրոնի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնյայի ազատել է աշխատանքից
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից
«Ատկատներում» ներգրավված պաշտոնյաների հետևից գալու են. վարչապետ
թեգերը:
ազատման դիմում, Հրաժարական, պաշտոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ