03:30 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Վոլոդինն ու Միրզոյանը

Նշանակալի իրադարձություն է. Միրզոյանն ու Վոլոդինը քննարկել են ՀԱՊԿ ԽՎ նիստի օրակարգը

© Photo: official site of the State Duma of RF
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (143)
73 0 0

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը համոզված է, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում քննարկվելիք հարցերն ավելի կհամախմբեն երկրները։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն ու Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության հարցեր են քննարկել։ Այդ մասին նշված է Ռուսաստանի Պետդումայի կայքում։

Նոյեմբերի 4–ին Վոլոդինն աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Պետդումայի խոսնակը նոյեմբերի 5–ին կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստին` որպես վեհաժողովի նախագահ։ Բացի դրանից, նա երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի մայրաքաղաքում։

Ինչպես նշել է Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ առաջին անգամ է անցկացվում, և դա նշանակալի իրադարձություն է։

«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են», – ասել է նա։

Միրզոյանի խոսքով` հայկական կողմը լուրջ նշանակություն է տալիս մյուս երկրների հետ խորհրդարանական համագործակցության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գալիք նիստի օրակարգը։

Վոլոդինի կարծիքով` թեմաները, որոնք քննարկվելու են Երևանում, ավելի շատ կհամախմբեն կողմերին, որովհետև դրանք վերաբերում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության կազմակերպմանը։

Վոլոդինը նշել է, որ երկրների առջև ընդհանուր մարտահրավերներ են ծառացած, և պետք է համատեղ ջանքերով պայքարել դրանց դեմ։ Մասնավորապես, դա վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։

«Մեր խնդիրն է հնարավորինս շատ բան անել, որպեսզի կազմվեն ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակներ», – հայտարարել է Պետդումայի խոսնակը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը։

ՀԱՊԿ–ում Ադրբեջանը կարո՞ղ է որևէ կարգավիճակ ունենալ. մեկնաբանում է ԱԳՆ խոսնակը

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի խոսնակն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ հերթական նիստը և ՀԱՊԿ ԽՎ 12–րդ լիագումար նիստն անցկացնել այս տարվա աշնանը Երևանում։ Նրա խոսքով` նիստի արտագնա ձևաչափը բարձրացնում է միջխորհրդարանական գործակցության արդյունավետությունը և հնարավորություն տալիս խորհրդարաններին ներկայացնել իրենց գերակայությունները։

Սուր բանավեճերը չպետք է ստվերեն անվտանգության ոլորտում ՀԱՊԿ–ի կարևորությունը. ՌԴ դեսպան

 

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (143)

Ըստ թեմայի

Ի՞նչն է ստիպել Նիկոլ Փաշինյանին հարգել ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին
ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է. Փաշինյան
ՀՀ փոխվարչապետը անբավարար է համարում ՀԱՊԿ ձեռնարկությունների համագործակցության մակարդակը
թեգերը:
Վյաչեսլավ Վոլոդին, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Արարատ Միրզոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ