00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Gucci–ի հայ մոդելը` Թբիլիսիում». ինչպես է Արմինեն ֆուրոր առաջացրել վրացիների մոտ

© Photo : Vahagn HakobyanПоказ бренда Dalood в рамках недели моды Mercedes-Benz Fashion Week Tbilisi (2-4 ноября 2019). Тбилиси
Показ бренда Dalood в рамках недели моды Mercedes-Benz Fashion Week Tbilisi (2-4 ноября 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ մոդել Արմինե Հարությունյանը ոչ միայն հաջող ելույթ է ունեցել Վրաստանում կայացած հեղինակավոր ցուցադրությանը, այլ դարձել է իսկական աստղ։ Նրան հատուկ հրավիրել էին այդ միջոցառման բացմանը։

Վիկտորյա Պիսարենկո, Sputnik Արմենիա

Հեղինակավոր տարածաշրջանային միջոցառումներից մեկի` Mercedes-Benz Fashion Week Tbilisi–ի շրջանակում տեղի է ունեցել Dalood ապրանքանիշի ցուցադրությունը։ Հանդիսատեսի ուշադրությունը գրավել է ոչ միայն հիանալի հավաքածուն, այլ նաև հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն ավելի շատ հայտնի է որպես «Gucci–ի հայ մոդել»։

Армине Арутюнян - Sputnik Արմենիա
Անկառավարելի նախանձ, կամ Gucci–ի ցուցադրությանը մասնակցած հայուհին շատ բան բացահայտեց

Միլանի պոդիումում Արմինեի դեբյուտից հետո սոցիալական ցանցերի հայկական տիրույթի բազմաթիվ «բազմոցային» քննադատներ որոշել են հայտնել իրենց կարծիքը նրա արտաքինի մասին։ Օգտատերերը հաճախ անցնում էին էթիկայի սահմանները` երբեմն նույնիսկ վիրավորանքներ հնչեցնելով. «Ահավոր է, հաստատ փող են տվել։ Ինչպե՞ս են նրան թողել պոդիում»։

Վրաստանում հեղինակավոր ցուցադրության բացման համար որոշել են ընտրել հենց Արմինե Հարությունյանին։ Մոդելի հետ կապվել են Dalood ապրանքանիշի ներկայացուցիչները։ Նրանք առաջարկել են վճարել նույնիսկ ճանապարհածախսը, որպեսզի Արմինեն մասնակցի շոուի բացմանը։

«Այո, Հայաստանի և Վրաստանի օգտատերերը զզվելի բաներ են գրել։ Տհաճ էր», – ասաց Արմինե Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Բացելով ցուցադրությունը` Արմինե Հարությունյանը յուրահատուկ ոգի է հաղորդել միջոցառմանը։ Մինչ նա վստահ քայլերով անցել է պոդիումով, ներկաները հիացած ասել են նրա հետևից. «Wow, մեր աղջիկն է»։ Չնայած մոդելային բիզնեսում ոչ մեծ փորձին` Արմինեն մյուս մոդելներին ոչ մի բանով չի զիջել։

Показ моделей мехового манто  - Sputnik Արմենիա
Շինշիլայի շուքը. ԵԱՏՄ–ն օգնել է, որ հայերը մուշտակ կարելով փող աշխատեն

Կուլիսներում նույնպես համընդհանուր ուշադրությունը սևեռված է եղել հայ մոդելի վրա. հարցազրույցներ ամսագրերի և տեղի հեռուստատեսության համար, ֆոտոսեսիաներ, սելֆիներ... Հարությունյանը համեստորեն համաձայնել է լուսանկարվել` ժպտալով և բոլորին շնորհակալություն հայտնելով։

Արմինեն ճանաչելի է դարձել ոչ միայն նեղ մոդելային շրջանակում։ Նրա հետ անդադար լուսանկարվել են ինչպես Նորաձևության շաբաթի հյուրերը և դիզայներները, այնպես էլ անցորդները։ Բանը հասել է նրան, որ երբ Արմինեն գնացել է հյուրանոց ընկերներին տեսնելու, համարի դուռը թակել է հյուրանոցի աշխատակիցը։ Նա հայերենով դիմել է Արմինեին. «Բարի օր, կարելի՞ է Ձեզ հետ լուսանկարվել»։

Հայ մոդելը` Gucci–ի ցուցադրությանը. ինչպես է 23–ամյա Արմինեն աստղ դարձել

Բաղձալի կադրից հետո հյուրանոցի աշխատակիցն ասել է. «Ես էլ եմ հայ և շատ եմ հավանում Ձեզ»։

Դրանից հետո Արմինեն ընկերների հետ պետք է այցելեր հերթական շոուին, բայց արդեն հյուրի կարգավիճակով։ Հյուրանոցից դուրս գալիս նրանց ուղեկցել է գրեթե ամբողջ անձնակազմը։ Իսկ վրացի տաքսիստը ճանաչել է աղջկան` հայերեն ասելով. «Արմինեն է»։ Տաքսիստն այնքան ուրախ է եղել, որ նույնիսկ հրաժարվել է գումար վերցնել։

Мариша Урушадзе - Sputnik Արմենիա
Վրաստանի գեղեցկուհին գերել է GUCCI նորաձևության տան սկաուտներին

Շոուի ընթացքում, որին Արմինեն հրավիրված էր որպես հյուր, պատմությունը կրկնվել է. գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդը ցանկացել է լուսանկարվել նրա հետ։ Հայ մոդելն ի պատասխան միայն ժպտացել է։ Երբ ցուցադրության հյուրերից մեկը նրան անվանել է «Gucci–ի մոդել», աղջիկն ասել է. «Խնդրում եմ, հերիք է։ Ես մինչև շոուն ընդամենը մասնակցել եմ ներկայացումին։ Ես նրանց դեմքը չեմ, ուղղակի նրանց շոուի մասն եմ եղել։ Իսկ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ ես Gucci–ի նոր դեմքն եմ, ուղղակի ապատեղեկատվություն են տարածում»։

Համեմատելով Միլանի և Թբիլիսիի ցուցադրությունները` Արմինե Հարությունյանը պատմեց. «Գիտեք, այնտեղ եթե ինչ–որ լծակ կոտրես, միևնույնն է, կշարունակի աշխատել։ Այնտեղ ամեն ինչ մտածված է։ Իսկ այստեղ ամեն ինչ փխրուն է, լծակը նոր–նոր է կառուցվում։ Բայց պետք է արժանին մատուցել վրացիներին. ամեն ինչ բարձր մակարդակով է անցնում»։

Հարությունյանը հավելեց, որ անհամբերությամբ սպասելու է նոր հրավերների և ցուցադրությունների։

Լրահոս
0