17:11 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Թերթի տվյալներով` դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել` քննարկել դատարանների նախագահների երբեմնի խորհրդի վերականգնման հնարավորությունը և ԲԴԽ-ին հակակշիռ ստեղծել:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս մայրաքաղաքի «Տոսպիա» ռեստորանում հավաքվել են ՀՀ բոլոր դատարանների նախագահները:

«Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում»,–գրում է թերթը:

Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանը, օրաթերթի տեղեկություններով, փորձում է ապացուցել, որ ԲԴԽ-ն չի կարող իրենց ասել` ինչը ինչպես անել: Եվ ահա ռեստորանում դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել` քննարկել դատարանների նախագահների երբեմնի խորհրդի վերականգնման հնարավորությունը և ԲԴԽ-ին հակակշիռ ստեղծել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հաստատել է` հավաքվել են, ինքն էլ է ներկա եղել ռեստորանային այդ հավաքին, ողջունել է նույնիսկ Խունդկարյանի նախաձեռնությունը: Բայց ասել է` ԲԴԽ-ն ու Վճռաբեկը հակամարտող կողմեր չեն:

Հաստատվեց. դատական համակարգի բարեփոխումը պետության վրա 20 մլրդ դրամ կնստի

«Ինքս եմ հորդորել, որ այն հարցերը, որ հուզում են դատարանների նախագահներին, ընդհանրացնեն, որպեսզի միասնական կարծիք ձևավորվի, այդ դեպքում ԲԴԽ-ն հաշվի կառնի, որ սա ձևավորված, քննարկված կարծիք է, այլ ոչ թե մեկ դատավորի»,-ամփոփել է Վարդազարյանը»,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ 2019թ.–ի մայիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Հուլիսի 19–ին ԲԴԽ նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը։

Ըստ թեմայի

«Իմ քայլը»` դժվար կացության առաջ. ոչ ոք չի ուզում ԲԴԽ անդամ դառնալ. «Ժողովուրդ»
Արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում դատապարտելի է. ԲԴԽ նախագահ
«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին
թեգերը:
Ռեստորան, Դատավոր, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Հայաստան

Գլխավոր թեմաներ