15:47 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Ինքնաթիռ. արխիվային լուսանկար

Երևանից Դոնի Ռոստով և հակառակ ուղղությամբ չվերթերը անորոշ ժամանակով հետաձգվել են

© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Դոնի Ռոստովի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացրել է, որ խիտ մառախուղ է լինելու և կոչ է արել զգույշ լինել։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանից ութ ավիաչվերթ է հետաձգվել խիտ մառախուղի պատճառով: ՌԻԱ Նովոստիին այս մասին հաղորդել է օդանավակայանի ներկայացուցիչը։

«Ժամը 7։25–ից խիտ մառախուղի պատճառով չվերթներ են հետաձգվել»,–ասել է գործակալության զրուցակիցը։ Նա պարզաբանել է, որ հետաձգվել են չորս չվերթեր Մոսկվայից, Երևանից և Նիժնեկամսկից։

«Հետաձգվում են չորս չվերթեր դեպի Մոսկվա, Նիժնի Նովգորոդ և Երևան։ Դրանցից երկուսը ներկա պահին պատրաստվում են թռիչքի»,–ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ մառախուղն առայժմ պահպանվում է։

Գյումրին հետաքրքրում է չինացիներին․ Շիրակի մթերքների արտահանումից մինչև ուղիղ չվերթեր

Ավելի վաղ Դոնի Ռոստովի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացրել է, որ նոյեմբերի 6–ին կպահպանվի խիտ մառախուղ և կոչ է արել զգույշ լինել։ Օդերևութաբանների տվյալներով` մառախուղը կարող է գոյանալ ջերմաստիճանային տատանումների հետևանքով։

Ըստ թեմայի

Հայաստանում արդեն հնարավոր է չվերթն ինքնուրույն գրանցել. նորամուծություն «Զվարթնոցում»
Խիտ մառախուղի պատճառով «Զվարթնոցի» ժամանակացույցը խաթարվել է
Հայաստանի օդանավակայանները մառախուղի մեջ են. տասնյակ չվերթեր են հետաձգվել
թեգերը:
մառախուղ, Դոնի Ռոստով, Երևան, չվերթ

Գլխավոր թեմաներ