00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Մնացականյանն ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է իրենց անցյալը

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян на саммите Франкофонии (8 октября 2018). Еревaн
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на саммите Франкофонии (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մնացականյանը խոսել է բանակցությունների տրամաբանության մասին և նշել, որ դրանց նպատակն է հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները մյուսների հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է շատ հետևողական կերպով՝ ապահովելու ազգային անվտանգության ճարտարապետության ամրապնդումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին այսօր Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսության ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Церемония вручения дипломов выпускникам военно-учебных заведений (22 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երազելը շատ լավ բան է, թող երազի. Դավիթ Տոնոյանը պատասխանում է Ադրբեջանի ՊՆ–ին

«Դրա էությունը բացատրելու համար նշեմ, որ մենք ունենք անվտանգության երկու հիմնարար մարտահրավեր: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորված լինելն է, իսկ մյուսը՝ Թուրքիայի սպառնալիքը: Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի դեպքում արդարության շարունակական ժխտումը, Ցյուրիխյան արձանագրությունների մերժումը, ի լրումն նաև մի շարք այլ գործոնների, լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»,–ասել է Մնացականյանը:

Բացման խոսքին հետևած հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի իրականացրած պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին կան ՄԱԿ ԱԽ բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձևեր, նախարար Մնացականյանը հակադարձել է.

Բաբայան. «Ադրբեջանը ցանկացած հարթակ օգտագործում է իր նենգ քաղաքականության համար» 

«Դուք լսե՞լ եք Բաքվի մասին: Լսե՞լ եք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսե՞լ եք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզո՞ւմ եք՝ շարունակեմ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրա՞ստ եք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրա՞ստ եք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրա՞ստ եք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձևով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով երբևէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ մատնանշած` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում: Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդիրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք»,–ասել է նախարարը:

Международные военные учения Rapid Trident-2019. Войска (армия) США - Sputnik Արմենիա
Ամերիկյան զորախումբ Ախալքալաքո՞ւմ. ինչպես դա կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության վրա

Մնացականյանը հիշեցրել է, որ կա անվտանգության հարց, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան։

«Ագրեսիա, օկուպացիա և մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող վտանգ։ Նրանք մարդիկ են, ովքեր ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, և չկա անվտանգության որևէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։ Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»: 

Ադրբեջանի ներկայացուցիչների հարցին, թե ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև` ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարար Մնացականյանը նշել է, որ հենց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվություն և հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման:

Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնն են. Փաշինյանը փակագծեր է բացում

«Վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնել պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները:

Праздник Св. Саркиса отметили в Ереване - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«5 րոպե Դուլյանի հետ». Խաղաղության ոչ դյուրին ուղին

Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որն պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Կարծում եմ, սա նաև վերաբերում է բարձրաձայնված մյուս հարցին»,–պատասխանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը և հավելել, որ հիմա փորձում են ապաքաղաքականացնել մարդկանց միջև շփումները:

Նրա խոսքով` կողմերը փորձում են մեղադրել միմյանց, փորձում են անտարբեր լինել մյուս կողմերի մտահոգությունների նկատմամբ:

«Քաղաքականացված երկխոսությունը մեզ ամենևին անհրաժեշտ չէ: Կան շատ լավ գաղափարներ, և կա փոխըմբռնում, ինչպես նաև իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, որ պետք է այնքան զգուշորեն առաջ շարժվենք, որ կարողանանք պահպանել այն, ինչ հիմա փորձում ենք անել, պահպանել այդ հարթակի ստեղծումը, որտեղ որոշակի դրական փորձառություն կարող է ձևավորվել, ինչի հիման վրա էլ կարող ենք կատարել հետագա քայլեր: Մենք կարող ենք տարածաշրջանում ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նորմատիվ»,–ասել է Մնացականյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC Hard Talk հաղորդման ժամանակ խոսել է Լեռային Ղարաբաղի կարգավորման ուղիների և անցյալում տեղի ունեցած քայլերի մասին։

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 6–ին, Ստեփանակերտում,Համահայկական ամառային VII խաղերի բացմանը նվիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Լրահոս
0