13:34 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Գլխավոր դատախազություն

Դատախազությունը հասավ Գագիկ Բեգլարյանի եղբորը. այր ու կին իրար հետ պայմանագիր են կնքել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1548 0 0

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հարազատ եղբայրն իրեն հանձնված պետական գույքը վարձով է տվել սեփական կնոջը։ Պետությանը պատճառվել է 85.5 մլն դրամի վնաս։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի և հողամասի վարձակալության գործընթացը և պարզել, որ պետությանը 85.5 մլն դրամ է պատճառվել։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ն 2007թ–ին պայմանագրով ամսական 480 000 դրամով վարձով է տրվել ինչ–որ ՍՊԸ-ի, որի հիմնադիրը կենտրոնի տնօրենի կինն է։

Այսինքն` այր ու կին իրար հետ պայմանագրով պետական ընկերության 6580.8 ք/մ մակերեսով շենքն ու 1.1807 հա մակերեսով հողամասը փոխանցել են իրար։

Իսկ հետո արդեն կնոջը պատկանող ընկերությունը այդ տարածքները մաս–մաս վարձով է տվել այլ կազմակերպությունների։ 1276 քմ մակերեսով մարզադահլիճի վարձավճարը, օրինակ, սահմանվել է ամսական 300.000 - 700.000 դրամ։ Իսկ ընդհանուր տարածքի դիմաց ամուսիններն ամեն ամիս առնվազն 1 մլն դրամ գումար են ստացել, որից 480.000–ը փոխանցվել է «Հավաքական թիմերի մարզական կենտրոնին»։

Իսկ 2016թ.–ից ընդհանրապես գումար չեն փոխանցել` պետությանը պարտք մնալով 13.5 մլն ՀՀ դրամ։

Դրան գումարելով նաև պետական գույքն ակնհայտ ցածր գնով վարձակալության հանձնելու հանգամանքը` դատախազությունը պետությանը հասցված ընդհանուր վնասի չափը հաշվարկել է 85.5 մլն դրամ։

Բացահայտված փաստերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Դատախազության պաշտոնական հաղորդագրությունը չի բացահայտում, թե ովքեր են կանգնած այս մութ գործարքների հետևում։

Հայտնի է, սակայն, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը նախկին պատգամավոր Յուրի Բեգլարի Բեգլարյանն է` Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հարազատ եղբայրը։

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ն վերակազմակերպվել է ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի որոշմամբ։ ՓԲԸ կանոնադրական կապիտալը սահմանվել է 100 մլն դրամ, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է պետությանը։

Բադալյան. «Եթե գործող իշխանությունը ցանկանա ձերբակալել Սերժ Սարգսյանին` կանի դա»

Նույն ժամանակահատվածում Յուրի Բեգլարյանը նշանակվել է կենտրոնի տնօրեն և այդ պաշտոնում շարունակում է աշխատել ցայսօր։

Նշենք, «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում։

Կոռուպցիոն նոր բացահայտում. պետությանը պատճառվել է 136 մլն դրամի վնաս

Ըստ թեմայի

Սաշիկ Սարգսյանը բոլորի փոխարեն վճարել է, բայց Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը խստացվել է
Գագիկ Խաչատրյանի ցանկացած շարժում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. նիստն ավարտվեց
Կան մարդիկ, որոնք պատրաստ են Գագիկ Խաչատրյանի համար վճարել 230 մլն դրամ գրավը. պաշտպան
թեգերը:
Գագիկ Բեգլարյան, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ