04:40 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը լսել է պատմությունը և որոշել է խրախուսել պաշտոնյային տուգանած ոստիկանին 

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
203 0 0

ՀՀ վարչապետին զեկուցել են, որ ոստիկանը կանգնեցրել է մեքենան, ճանաչել պաշտոնյային, բայց միևնույն է` տուգանել է։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ ճանապարհային ոստիկաններից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի է տուգանել։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետևյալը. Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է»,– գրել է վարչապետը։

Փաշինյանը դարձյալ անդրադարձել է ՀԴՄ–ների թեմային

Փաշինյանը, լսելով այս պատմությունը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարել է խրախուսել երթևեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին:

Ըստ թեմայի

«Շաքարային» հարաբերություններ․ Փաշինյանի և Ալեքսանյանի լուսանկարը ցնցել է համացանցը
Որքանո՞վ են ավելացել ՀՀ խոշոր հարկատուների վճարած հարկերը. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել
Փաշինյանն ավելորդ է համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. տեսանյութ
թեգերը:
Տուգանք, Հայաստան, պարգևատրում, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ