05:47 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Նիկոլ Փաշինյան

Տարածքում սատանաներ չկան. Նիկոլ Փաշինյանը հումորային գրառում է արել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է Jamiroquai խմբի երևանյան համերգին։ Փաշինյանը հայտնում է, որ համերգից հետո ՄՀՀ–ում դիսկոտեկ է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է Jamiroquai խմբի երևանյան համերգին։ Նա այդ մասին հայտնել է Facebook-ում ուղիղ եթեր մտնելով և հումորային գրառմամբ։

«Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան»,– գրել է վարչապետը։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ընթանում է համերգը, այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու։

Վարչապետի գրառումը, ըստ ամենայնի, արձագանքն է քննադատությունների ալիքի, որը հետևեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։

Նախարարն ասել էր, որ սատանիզմի հիմքով համերգներ Հայաստանում այլևս չեն չեղարկելու, արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության գրավականներից մեկն ազատ արվեստն է։ Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են նման հարցերի շահարկման միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել, Արայիկ Հարությունյանի խոսքով, «հետադիմության առաջամարտիկներ» են։

Նշենք, որ Jamiroquai ջազ–ֆանկ խումբը Երևան է ժամանել Silk Note երաժշտական փառատոնի շրջանակում։

Future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:

«Գրեմմիի» դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Նշենք, նաև, որ միջազգային Silk Note Festival-ը կազմակերպվում է «Իմ քայլը» հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել մշակութային տուրիզմը, հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը մեր երկրի վրա և արդյունքում գրանցել տնտեսական աճ: Փառատոնից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը։

Ըստ թեմայի

Աղմուկ հանած «Հուզանք ու զանգ» ներկայացման համար հատկացվել է 2,7 մլն դրամ դրամաշնորհ
«Հուզանք ու զանգի» սկանդալը. նախարարությունը Գոռ Սուջյանի համաձայնության փաստեր ունի
թեգերը:
Jamiroquai, Համերգ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ