15:11 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Գագիկ Ջհանգիրյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ջհանգիրյանը դատարանից հետ է վերցրել դիմումը. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
128 0 0

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան, որ վերականգնի իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վարչական դատարանից հետ է վերցրել իր դիմումը, որով  խնդրել էր վերականգնել իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ես հիմա երկրորդ բողոքը տանում եմ Քրեական պալատի որոշման հիման վրա, այ դրա համար եմ հետ վերցրել… Կա Ռոբերտ Քոչարյանի երկու ապօրինի հրամանագրերը անվավեր ճանաչելու մասին բողոք»,–«Ժողովուրդ» օրաթերթին ասել է Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց տարիներ առաջ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացրեց նրան:

Դատախազությունում խոսվում էր, որ հնարավոր է` Ջհանգիրյանը նախկին` դատախազի տեղակալի պաշտոնում վերականգնվի՝ չբացառելով, որ գլխավոր դատախազ էլ կնշանակվի, եթե մինչ այդ թոշակային տարիքը չլրանա:

Հատուկ Գագիկ Ջհանգիրյանի համար քննչական նոր մարմին է ստեղծվելու. «Ժամանակ»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2008թ.-ի հրամանագրերով Գագիկ Ջհանգիրյանն ազատվել էր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկվել դասային աստիճանից։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ըստ թեմայի

«Ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին». Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորին
Ալավերդյան. «Քոչարյանի արարքը մարդու արժանապատվության հանդեպ ոտնձգություն է»
Գագիկ Ջհանգիրյանը շուտով կխոսի. «Փաստ»
թեգերը:
Դատարան, պաշտոն, ՀՀ դատախազություն, Գագիկ Ջհանգիրյան

Գլխավոր թեմաներ