15:13 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Վազգեն Մանուկյան. արխիվաին լուսանկար

«Ես ապրում եմ մի երկրում, որն ավելի մոտ է 37 թվին». Փաշինյանը հետ չի զանգել Մանուկյանին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21820

Հանրային խորհուրդը նիստ է հրավիրել` քննարկելու ՀԽ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վազգեն Մանուկյանը բացատրել է, թե ինչու է համաձայնել շարունակել պաշտոնավարումը և ինչու են բաժանվել իր ու վարչապետ Փաշինյանի ճանապարհները։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հանրային խորհրդի վրա հարձակումներ են սկսվել։ Այսօր հրավիրված Հանրային խորհրդի նիստում այս մասին ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Առաջինն ուղղված է անձամբ իմ դեմ` որպես ՀԽ նախագահի։ Երկրորդը` հարց է բարձրացվում` Հայաստանին ընդհանրապես ՀԽ պետք է, թե ոչ։ Երրորդը` Հանրային խորհուրդն արդյունավետ է աշխատում, թե ոչ։ Չորրորդ հարցը, որը բարձրացնում են ՀԽ շատ անդամներ, ՀԽ բոլոր անդամները պարտավո՞ր են պահպանել ընդհանուր էթիկայի կանոնները, թե` ոչ»,–ասաց Վազգեն Մանուկյանը` ներկայացնելով խորհրդի նիստում քննարկման դրված հարցերի շրջանակը։

Սկսելով իր անձի դեմ ուղղված մեղադրանքներից, ՀԽ նախագահը նշեց, որ թեև հեղափոխությունների կողմնակից չէ, բայց ՀԽ նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու համաձայնություն է տվել` հույսով, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, որը երկիրը տանելու է զարգացման ուղղությամբ։ Բայց որոշ ժամանակ անց հասկացել է, որ այն, ինչ սկսվել է` քննարկումները վեթինգի մասին, անցումային արդարադատությունը, Մարտի 1–ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները` չեն տանելու այդ ուղղությամբ։ Նա անհանգստացել ու հուլիս ամսվա ընթացքում երկու անգամ զանգահարել է Փաշինյանին, որ նրան իր մտահոգությունները հայտնի։

Նիկոլ Փաշինյանը զանգերին չի պատասխանել ու հետ չի զանգել, ինչը, Մանուկյանի խոսքով, աննախադեպ էր. մինչև այսօր նման բան չի եղել ո՛չ Լևոն Տեր–Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի օրոք։

«Ես զգացի, որ այդ մարդը չի ուզում խոսել»,– ասաց Մանուկյանը։

Դրանից հետո Վազգեն Մանուկյանը գրել է իր քննադատական հոդվածները` իրեն մտահոգող վերոհիշյալ թեմաների շուրջ։

ՀԽ նախագահի համոզմամբ` այն, ինչ ներկայացվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, «բոլորովին այլ տեղ է գնում»։

«Սա ձգտում է մի ձեռքում վերցնել իշխանությունը, ու կարևոր չէ` նախորդներն այդպիսին եղել են, թե չէ։ Ես տեսնում եմ, որ հիմա ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան անկախության հռչակմանը»,– ասաց Մանուկյանը։

ՀԽ նախագահն իր ելույթում կարծիք հայտնեց, որ հանրությունը պետք է դիմադրի ու բացատրի իշխանությանը, որ այդպես վարվել չի կարելի։

Հիշեցնենք` Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 10 տարի տարի առաջ` 2009թ.–ի մայիսի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։ Վերջին անգամ վերանշանակվել է 2019թ.–ի ապրիլի 4-ին։

Մանուկյանին աշխատանքից ազատել ներկա պահին իշխանությունը չի կարող, քանի որ նրա նշանակման 1 տարին լրանում է 2020թ.–ի ապրիլին։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, օրեր առաջ ասել էր, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է, իսկ հետո լրագրողների հետ զրույցում վերահաստատելով իր այդ միտքը` նշել, որ լավ կլինի` Վազգեն Մանուկյանն ինքը դա գիտակցի ու հրաժարական տա։ 

Ըստ թեմայի

«Արման Բաբաջանյանը գործիք է քաղաքական հարցեր լուծելու համար». Վազգեն Մանուկյան
Ընտանեկան բռնության դեմ նախագիծը թերի է, հապշտապ ընդունումը՝ վտանգավոր. Հանրային խորհուրդ
Բարեփոխում պետք է, վեթինգ` ոչ. արդարադատության նախարարը չլսեց Հանրային խորհրդի կարծիքը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վազգեն Մանուկյան, Հանրային խորհուրդ

Գլխավոր թեմաներ