13:39 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Փրկարարներ

Ուժգին երկրաշարժից հետո Հայաստանն առաջարկել է փրկարար ուժեր ուղարկել Իրան

© Sputnik / Astghik Sukiasyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը խնդրել է նաև իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց Ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից

Ըստ թեմայի

Երբ կոշիկի կապերը պինդ չես ձգում, կամ ինչ է պետք անել «աղետի գոտուն» հրաժեշտ տալու համար
Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը չփլուզվեց անգամ երկրաշարժից. Փաշինյանի հակափաստարկները
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, Երկրաշարժ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ