03:29 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Վերին Լարս

«Վերին Լարսում» վիճակն ավելի կվատանա. Մակարյանը մտահոգված է

© Sputnik / Alex Shlamov
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67 0 0

«Վերին Լարս» հսկիչ անցակետում պարբերաբար առաջացող կուտակումներին առաջիկայում կարող են ավելանալ նաև իրանական համարանիշներով բեռնատարները։ Հայաստանի գործատուների միության նախագահին մտահոգում է այս հեռանկարը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելով` «Վերին Լարսի» անցակետում վիճակն էլ ավելի կվատանա։ Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման կանխատեսում արեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Համաձայնագիրը, որ սկսի աշխատել, նաև իրանական ֆուրերը կարող են գնալ այդ ճանապարհով։ Այստեղ կգումարվի նաև իրանցի վարորդների ռուսերեն չիմանալն ու մաքսային օրենքների չիմացությունը։ Այս բոլոր խնդիրները ևս կարող են լրացուցիչ կուտակումների պատճառ դառնալ։ Դրա համար պետք է նախապես կանխատեսենք, որ վիճակը բավականին կվատանա»,– ասաց Մակարյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը համաձայնեց, որ կուտակումներից խուսափելու համար Հայաստանը պետք է նաև այլընտրանքային ուղիներ ու նաև արտահանման նոր շուկաներ փնտրի, բայց վարորդների տեղեկացվածության վերաբերյալ որոշ վերապահումներ հայտնեց։

«Վարորդները շատ լավ գիտեն, թե երբ են ամեն ինչ անում կանոններով ու երբ են շեղվում կանոններից։ Եվ իրենք գիտեն, որ կանոններից շեղվում են։ Երբ որոշակի հանդուրժողականություն է լինում, նրանք ասում են` ոչինչ, էս անգամ կանցնենք։ Բայց երբ տեսնում են` սահմանված կանոնները հետևողականորեն հսկվում են, իրենց համար ռիսկ չեն ստեղծի։ Կարծում եմ` բոլորի համար լուծումը կանոններին հետևելն է։ Ինչքան շատ հետևեն, այնքան քիչ խնդիրներ կունենան»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել Իրանի հետ դեռ 2018թ.–ին ստորագրված ԵԱՏՄ Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որի գործողությունը նախատեսված է երեք տարով՝ ապագայում երկարաձգելու հեռանկարով։

«Վերին Լարսի» անցակետում վերջին խոշոր կուտակումները առաջացել էին ս.թ. սեպտեմբեր– հոկտեմբերին։ Դրանց պատճառը բեռնափոխադրումներ իրականացնողների կողմից թույլ տված տեխնիկական կանոնակարգերի խախտումներն էին, երբ ավտոմեքենաները թույլատրելիից ավելին կամ անհամաչափ էին բեռնվում։ Ռուսաստանի մաքսային ծառայությունը բացահայտել էր տեխնիկական նորմերի խախտումը և վարորդներից պահանջել պահպանել հաստատված կանոնակարգերը։ Նշենք, որ նույն կանոնակարգերն այժմ արդեն գործում են նաև Հայաստան–Վրաստան սահմանին։

Ըստ թեմայի

Հովհաննիսյան. «Վրաստանն իր նպատակներն է հետապնդում Վերին Լարս տանող ճանապարհի կառուցմամբ»
Բեռնատարները «Վերին Լարս» են հասնում պատրաստի փաստաթղթերով. ո՞րն է երկար հերթերի պատճառը
թեգերը:
Գագիկ Մակարյան, Վերին Լարս, Հայաստան

Գլխավոր թեմաներ