10:06 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Հակոբ Կարապետյան. արխիվային լուսանկար

Աշխատավարձի աճ, նոր ծրագրեր. Մարությանի խոսնակն ասել է` ինչ սպասել 2020–ին Երևանի բյուջեից

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
126 0 0

Քաղաքապետի խոսնակը ներկայացրել է, թե մայրաքաղաքի որ ոլորտներին է առանձնահատուկ ուշադրություն դարձվելու 2020 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ըստ Երևանի քաղաքապետարանի 2020թ.–ի բյուջեի նախագծի`  մանկապարտեզներում 1500-ով ավելի երեխաներ հնարավորության կունենան ընդունվել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ըստ 2020թ.–ի բյուջեի նախագծի` բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ.-ի 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն՝ 107 մլրդ դրամի մուտք է նախատեսված: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը: Համապատասխանաբար, 25 մլրդ–ով ծախսերի աճ էլ է լինելու` 2020թ.-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ»,–գրել է նա։

Ճանապարհներ պլաստիկից և կանաչապատ այգիներ. «Հայքի» ծրագիրն ուղղված է Երևանի զարգացմանը

Նրա խոսքով` 2020թ.–ի բյուջեի նախագծով նախատեսվում է նաև կանաչապատման նոր մոդելի ներդրում: Մասնավորապես, 3,6 մլրդ դրամ կհատկացվի տարբեր հատվածներում զրոյից նոր ոռոգման ցանցի կառուցման համար:

Կարապետյանը նշել է նաև, որ արվեստի ու երաժշտական դպրոցների աշխատակիցների աշխատավարձի աճ է նախատեսվում, կլինի նաև վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմանն ուղղված միջոցների ավելացման։

«Բակերի բարեկարգման համար 1.5 մլրդ դրամ կհատկացվի։ Իսկ ասֆալտապատմանը հատկացված միջոցների դեպքում` միայն 696 մլն կհատկացվի մայթերի կառուցման ու վերակառուցման գործին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների համար մատչելի ենթակառուցվածքների կառուցման համար»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեի նախագիծն ավագանու խմբակցությունների քննարկմանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին:

Ըստ թեմայի

Հավերով ակցիա ԱԺ բակում. քաղաքացիները պատգամավորներին կոչ են անում տուն գնալ երթուղայինով
Այս տեմպերով` վերելակների հարցը 100 տարում էլ չի լուծվի. Բաբկեն Հարությունյան
Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա
թեգերը:
աշխատավարձ, Հայկ Մարության, Հակոբ Կարապետյան, բյուջե, մանկապարտեզ, երևանցիներ, Երևան

Գլխավոր թեմաներ