06:48 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Մնացականյանն ու Գալագերը

Հայաստանը երախտապարտ է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձի համար

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության տեսակետից, այլև մեծ ներդրում է ապագա նմանօրինակ ոճիրների կանխարգելման համար։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է Վատիկանի հետ համագործակցությունը շարունակելու և առավել խորացնելու հարցում։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպումից հետո։

«Հայաստանը և Սուրբ Աթոռն ունեն բազմակողմ հարթակներում համագործակցության դրական փորձ, ուղղված միջազգային ասպարեզում մարդասիրական սկզբունքների ու համամարդկային արժեքների ամրապնդմանը, և մենք հանձնառու ենք շարունակելու և առավել խորացնելու մեր սերտ համագործակցությունն ու գործընկերությունը»,– նշել է նախարարը։

  • Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպումը
    Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպումը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպումը
    Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպումը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպումը
    Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպումը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants
Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպումը

Մնացականյանի խոսքով` Գալագերն իր մեծ ավանդն ունի, ինչպես հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների խորացման գործում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում։

Նախարարը նշել է, որ Գալագերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային արդի հարցերին, փոխադարձաբար ներկայացրել դրանց հասցեագրման ուղղությամբ դիրքորոշումները և մոտեցումները:

«Մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը»,– ասել է Մնացականյանը։

Նա գործընկերոջն է ներկայացրել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Որպես միջազգային հարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ, բնականաբար, անդրադարձ կատարեցինք նաև այդ օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին:

«Ընդգծեմ, որ պաշտոնական Երևանն ու հայ ժողովուրդը երախտապարտ են Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար: Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության տեսակետից, այլև մեծ ներդրում է ապագա նմանօրինակ ոճիրների կանխարգելման և ազգերի ու պետությունների միջև հարատև համերաշխությանը հասնելու համար»,– ասել է նախարարը:

Մնացականյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներկայիս ներքաղաքական օրակարգը և Կառավարության բարեփոխումների աշխատանքը։

Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով և «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Այցի շրջանակում այցելել էր Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում գրել. «Ցավը սրտումս աղոթում եմ այստեղ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին այս է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել»։

Ըստ թեմայի

Հայերի ջարդերը վկայող գաղտնի հեռագրերը․ ի՞նչ է Հռոմի պապը խնդրել թուրք սուլթանին
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Հռոմի պապին. «Ժողովուրդ»
Գարեգին Բ–ն ու Հռոմի պապը հանդիպել են. լուսանկարներ
թեգերը:
Հռոմի պապ, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ