00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի մասին ճշմարտությունը խեղաթյուրելն անընդունելի է. Մնացականյան

© Sputnik / Nana MartirosyanЛавров на выставке, посвящённой 75-летию победы в Великой Отечественной войне, в Армении
Лавров на выставке, посвящённой 75-летию победы в Великой Отечественной войне, в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ–ն նշել է, որ այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիցիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն է, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ։ Այս մասին այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` ողջունելով և բարի գալուստ մաղթելով բարձրաստիճան հյուրին` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լովրովին։

Лавров на выставке, посвящённой 75-летию победы в Великой Отечественной войне, в Армении - Sputnik Արմենիա
«Հայ ժողովուրդն անգնահատելի դեր ունի ֆաշիզմի ջախջախման գործում». Սերգեյ Լավրով

«Շատ ուրախ եմ, որ Դուք օդանավակայանից անմիջապես այստեղ եկաք,  որպեսզի բացենք մեզ համար շատ կարևոր այս ցուցահանդեսը՝ 1965թ.-ին Հաղթանակի քսանամյակին նվիրված Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը:

Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիցիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է։ Սա, իրավամբ, համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր»,–ասաց Մնացականյանը։

Նախարարը հիշեցրել է, որ մեր բոլորիս ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են այդ պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների հուշերը և ապրումները։ «Եվ այդ հիշողությունը չի կարող թույլ տալ մոռանալ ճշմարտությունը, որ մեր ժողովուրդների անսասան եղբայրության, միասնականության և համախմբվածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմը և մաքրել աշխարհը այդ «ժանտախտից»։ Այդ իսկ պատճառով, առավել անընդունելի են բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը և խեղաթյուրել պատերազմի մասին ճշմարտությունը»,–ասել է Մնացականյանը։

Մարգարով. «Լավրովի հայաստանյան այցը կապված է տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման հետ»

Նախարարը նշել է, որ հայերը հատուկ վերաբերմունք ունեն Հաղթանակի օրվա և ԽՍՀՄ ժողովրդի՝ Մեծ հայրենական պատերազմում դրսևորած հերոսության նկատմամբ, քանի որ Հայաստանից, այլ խորհրդային երկրներից և սփյուռքից պատերազմում մարտնչում էին հայ ժողովրդի 600 հազար զավակ, որոնց կեսը՝ 314 հազարը, չվերադարձան ռազմաճակատից։

«Ռազմի դաշտերում արիաբար մարտնչում էր Կարմիր բանակի 6 հայկական ազգային դիվիզիա, որտեղ կռվում էին Հայաստանի և հայ ազգի 60 հազար զավակներ։ Ի դեպ, դրանք Սովետական միությունում միակ ազգային դիվիզիաներն էին, որոնք մարտնչում էին Սովետա-գերմանական ռազմաճակատների տարբեր հատվածներում: Այդ կազմավորումներից ամենահայտնի 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան էր, որն անցել է Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին փառավոր ճանապարհը։

Հաղթանակի գործում մեծ ներդրում է ունեցել նաև Հայկական դիվիզիան, որը ցուցաբերած տարաբնույթ օգնության հետ մեկտեղ նաև ձևավորել է երկու տանկային շարասյուն՝ «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան»»,–նշել է Հայաստանին արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ Հայրենական մեծ պատերազմի ծանր փորձությունների ժամանակ ձևավորվեց  ռազմական առաջնորդների փայլուն աստղաբույլը. 5 մարշալ, 60 հայ գեներալ։

Встреча глав МИД Армении и России Зограба Мнацаканяна и Сергея Лаврова (7 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արդեն Երևանում է

118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացան  Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ քաջարի օդաչու Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանը և Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն այդ կոչմանն արժանացան երկու անգամ, 70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։

Այսօր, յուրաքանչյուր հայկական գյուղում, քաղաքներում, խնամքով պահպանվում և բարեկարգվում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված կոթողները: Նրանցից գրեթե բոլորն ընդգրկված են Հայաստանի կառավարության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանների ցուցակներում՝ գտնվելով պետության պաշտպանության և խնամքի ներքո։

«Անցնում են, տարիներ, տասնամյակներ․ ժամանակի ընթացքն անողոք է․ այսօր նրանցից ամենաերիտասարդները 94-95 տարեկան են, կամ անգամ ավելի մեծ: Այդ իսկ պատճառով մենք բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն, կենսախնդություն, լավատեսություն: Սերունդները պարտական են պատերազմի վետերանների սխրանքների առաջ: Խոնարհվում ենք ձեր առաջ, և շնորհակալ ենք այն բանի համար, որ մեզ հետ եք, այն ամենի համար, ինչ արել եք մարդկության համար և շարունակում եք անել մարդկանց համար՝ ձեր կյանքի անգնահատելի փորձը և ձեր հարուստ գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերունդներին»,–ասել է Մնացականյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է եկել այսօր` նոյեմբերի 10-ին։ Նախարարը հանդիպելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ծաղկեպսակ է դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ։

Լրահոս
0