02:04 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Դատական իշխանության շուրջ ստեղծված լարված իրավիճակը չի թուլանում։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հարությունյանը հայտնել է իր հրաժարականի պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. ԲԴԽ անդամ Հայկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է facebook-ում իր կատարած գրառման մեջ։

«Այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում` հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ»,– գրել է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հրաժարականի պատճառներին` ԲԴԽ անդամը, մասնավորապես, նշում է, որ ԲԴԽ գործունեությունը, որպես անկախ սահմանադրական մարմնի, չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։

«Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Մինչդեռ, իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր խորհրդում չեն կարևորում»,– գրում է Հարությունյանը։

Իսկ թե ինչու ավելի վաղ հրաժարականի դիմում չի ներկայացրել ԲԴԽ անդամը մեկնաբանել է, որ պարտավոր էր իր կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի։

Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը։

Դրանց համաձայն` դատական համակարգում կստեղծվի էլեկտրոնային արդարադատության հարթակ, որը թույլ կտա թվայնացնել քաղաքացիական, վարչական ու սնանկության գործերը։ Կթվայնացվեն նաև բոլոր քրեական գործերը, որոնք վարույթի բոլոր փուլերում հասանելի կլինեն վարույթի բոլոր մասնակիցների համար։

Նախատեսվում է կարգավորում, որի շրջանակներում դատավորների գույքային դրության ստուգման հետ մեկտեղ` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի նաև ԲԴԽ անդամների հայտարարագրերն ու խախտումներ հայտնաբերելու դեպքում նյութերն ուղարկի ԲԴԽ։ Դատավորների նկատմամբ կկիրառվեն կարգապահական տույժեր։

Ռազմավարության ու դրանից բխող բոլոր ծրագրերի իրականացման արժեքը 2019-23թթ–ի համար կառավարությունը գնահատել է շուրջ 20 մլրդ դրամ։

Ռազմավարությունն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։

Ըստ թեմայի

Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալվել է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրինագիծն այս տեսքով խիստ մտահոգիչ է. իրավաբան
ՀՀ վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում. «Ժողովուրդ»
թեգերը:
Facebook, Հրաժարական, Դատավոր, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)

Գլխավոր թեմաներ