05:13 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր խորհրդակցություն է անցկացվել, որի ժամանակ քննարկվել են առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ–ի պաշտոնական կայքը։

«ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ։ Դրանց ամփոփումից հետո կառուցվածքային փոփոխությունների նախագիծը կներկայացվի կառավարության աշխատակազմ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները։ Բացի այդ, նախատեսվում է ձևավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը:

Ըստ թեմայի

Հայաստանի ԱԻՆ–ը մտադիր է ուղղաթիռներ գնել Ռուսաստանից
ԱԻՆ–ի 7 աշխատակցի պայմանագրերը չեն երկարացվել. ինչ է իրականում կատարվում կառույցում
Ֆելիքս Ցոլակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով
թեգերը:
Նախարար, Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ