01:06 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Լուսագյուղը` թռչնի թռիչքի բարձրությունից

Հեռանալու փոխարեն հետ կգան. ինչ տեսք կունենա Լուսագյուղը 4 տարի անց

© Photo : provided by Armenian Future
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
12210

Armenian future բարեգործական հիմնադրամը խոստանում է Լուսագյուղն անճանաչելի դարձնել։ Առաջին քայլերն արդեն իսկ արված են։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Չորս տարի անց Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքը կվերածվի ժամանակակից էկո-գյուղի, որտեղի բնակիչները ոչ միայն չեն ուզենա հեռանալ գյուղից, այլև գյուղը կդառնա զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Armenian future բարեգործական հիմնադրամի մամուլի խոսնակ Արամ Չախոյանը։

Арам Чахоян на пресс-конференции Армянское село на пути возрождения (12 ноября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Armenian future բարեգործական հիմնադրամի մամուլի խոսնակ Արամ Չախոյան

«Լուսագյուղում 808  բնակիչ կա. այն հիանալի գյուղ է Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջին, որտեղ, սակայն, չկան հիմնական աշխատատեղեր, ու մարդիկ ստիպված արտագաղթում են։ 2018–ին մենք, ընտրելով այս գյուղը, որոշեցինք 5 տարվա ընթացքում հասնել նրան, որ գյուղացին կարողանա ապրելով իր իսկ գյուղում` ունենալ սեփական եկամուտն ու չմտածի գյուղը լքելու մասին»,–ասաց նա։

Չախոյանի խոսքով` ծրագիրը կյանքի կոչելու համար ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայ գործարարների հետ, որոնք արդեն իսկ 4 մլրդ դրամ են նվիրաբերել ծրագրի համար։ Ծրագիրը կյանքի կկոչի Armenian future բարեգործական հիմնադրամը։

Կարկուտն այլևս ծեծած տեղը չի՞ ծեծի. ի՞նչ է շահելու գյուղացին գյուղապահովագրությունից

Armenian future բարեգործական հիմնադրամի մամուլի խոսնակը հայտնեց, որ արդեն իսկ գյուղի հիմնական ճանապարհին հարող բնակելի 11 տուն է վերակառուցվել՝ պատերն են ամրացվել, տանիքները փոխվել, ծառատունկ է իրականացվել։ Բացի այդ, կառուցվել է խաղահրապարակ, որը մեծ ոգևորություն է առաջացրել գյուղում, որտեղ շուրջ 45 մանկապարտեզային տարիքի երեխա և 90 դպրոցական կա։

«Տները վերակառուցվել են բացառապես հիմնադրամի միջոցներով, սակայն աշխատանքներն իրականացրել են հենց գյուղացիները, որի դիմաց նրանք վճարվում են։ Մեր նպատակը հենց դա է, որ գյուղացիներն իրենց ձեռքերով վերակառուցեն գյուղը։ Հիմա գյուղը մաքրում ենք մետաղական աղբից, ինչպես նաև ճանապարհներն ենք բարեկարգում»,–ասաց նա։

Armenian future բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանն էլ հայտնեց, որ ծրագրով նախատեսվում է հյուրատան, մշակույթի կենտրոնի կառուցում, ինչպես նաև բոլոր ենթակառուցվածքները կվերանորոգվեն` գյուղապետարանից մինչև դպրոց։

Меружан Бадалян на пресс-конференции Армянское село на пути возрождения (12 ноября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Armenian future բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյան

Մշակույթի տանը կգործի նաև տոնավաճառ, որտեղ կվաճառվեն տեղացիների ձեռքի աշխատանքները։ Բացի դրանից, գյուղում փոքր արտադրամասեր կբացվեն։ «Լուսագյուղում կաթնամթերքի փոքր արտադրամասեր ենք ուզում հիմնել, որպեսզի գյուղացիները կարողանան հիմնական աշխատանք ունենալ։ Ուզում ենք նաև դահուկային ճանապարհ ստեղծել, ինչպես նաև ճոպանուղի կառուցել, որը գյուղը կկապի բարձունքի  վրա գտնվող` 7–րդ դարում կառուցված Թուխ Մանուկ եկեղեցու հետ»,–ասաց նա։

Ի դեպ, գյուղում նաև «գաստրո բակեր» կլինեն, այսինքն` որոշ գյուղացիներ իրենց իսկ տան տարածքում սրճարան, պանդոկներ կունենան, ինչպես նաև հնարավորություն կունենան գիշերակացով ապահովել զբոսաշրջիկներին։

Սկսվում է զարգացման պիլոտային ծրագիրը. հայտնի են գյուղերի անունները

Լուսագյուղում դպրոցի կառուցման աշխատանքները կիրականացվեն «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ։ Ստուդիայի համահիմնադիր և տնօրեն Մերուժան Մինասյանը հայտնեց, որ դպրոցը կլինի կրթական նորարարական տեխնոլոգիաներով հագեցած. դպրոցն ու մանկապարտեզը նույն տարածքում կլինեն։

Меружан Минасян на пресс-конференции Армянское село на пути возрождения (12 ноября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Մերուժան Մինասյան

Նրա խոսքով` դպրոցն այնքան գրավիչ է լինելու, որ հարևան համայնքների երեխաներն էլ են ցանկանալու այդ դպրոց հաճախել։

Ծրագիրը կյանքի կոչողները նշեցին, որ գուցե իրենք երազկոտ մարդկանց տպավորություն թողնեն, բայց  հենց երազանքի իրականացման հետևից գնալն էլ իրենց ուժ է տալիս։

  • Մանկական խաղահրապարակ` Լուսագյուղում
    Մանկական խաղահրապարակ` Լուսագյուղում
    © Photo : provided by Armenian Future
  • Ծառատունկ` Լուսագյուղում
    Ծառատունկ` Լուսագյուղում
    © Photo : provided by Armenian Future
  • Տուն` Լուսագյուղում
    Տուն` Լուսագյուղում
    © Photo : provided by Armenian Future
  • Տուն` Լուսագյուղում
    Տուն` Լուսագյուղում
    © Photo : provided by Armenian Future
1 / 4
© Photo : provided by Armenian Future
Մանկական խաղահրապարակ` Լուսագյուղում

Ըստ թեմայի

«Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ». վարչապետը սահմանամերձ գյուղերից մեկում է
Հայաստանում էլ խուրմա կա. հայ մասնագետների նոր համակարգը կօգնի գյուղացիներին
«Խաղողային» բողոք Հայաստանում․ գյուղացիները դժգոհ են մթերման ցածր գներից
թեգերը:
Հայաստան, Լուսագյուղ, բարեգործություն, պիլոտային ծրագիր, Գյուղ

Գլխավոր թեմաներ