04:12 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2455)
239 0 0

Մինչ փրկարարների ու ոստիկանների հասնելը տղան մի քանի անգամ խփել է 60–ամյա մորը, հասցրել դանակով վնասել ինքն իրեն։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Մոտ 30 տարեկան մի տղամարդ Արաբկիր վարչական շրջանում գտնվող իրենց տնից փորձել է նետվել բակ։ Բնակարանը 5-րդ հարկում է։ 60-ամյա մայրը թույլ չի տվել, որ որդին կյանքին վերջ տա։

Այդ ընթացքում տղան մի քանի անգամ խփել է մորը։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բարեբախտաբար, ինչ-որ մեկն արդեն ահազանգած է եղել 911 ծառայություն և ոստիկանության։

Ժամանած հրշեջ-փրկարարները այլ անձանց օգնությամբ կանխել են տղամարդու ինքնասպանությունը։ Սակայն նա, այնուամենայնիվ, տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ դանակով վնասել է ձեռքերից մեկը։

Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքներն ու պատճառները։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևանում գտնվող հոգեկան առողջության կենտրոններից մեկը։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2455)

Ըստ թեմայի

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները
Եղեգնաձորում կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը
Դպրոցահասակ աղջիկը փորձել է ինքնասպան լինել. անցորդներն օգնության են հասել
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հիվանդանոց, Երևան, ինքնասպանության փորձ, տղամարդ, որդի, մայր

Գլխավոր թեմաներ