01:23 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
63011

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժեշտի նամակ է գրել Հանրային խորհրդի անդամ իր ընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի –Sputnik. Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է ՀԽ անդամներին ուղղված իր հրաժեշտի նամակում, որը հրապարակվել է խորհրդի պաշտոնական կայքում։

«Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել»,– գրել է նա։

Վազգեն Մանուկյանի խոսքով, երբ աշխարհում ու մեր տարածաշրջանում ավելացել են նոր վտանգներ ու մարտահրավերներ, ՀՀ իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը և այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել Հանրային խորհուրդը։

Բոզոյան․ «Եթե վարչապետը չփոխի իր կարծիքը, ապա Մանուկյանը պետք է հրաժարական տա»

«Փոխարենը իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը. դա անցումային արդարադատությունն է, առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխությունները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրավական համակարգն օգտագործելը և այլն»,– գրում է Մանուկյանը։
Նա նաև հիշեցնում է, որ ՀԽ վերջին նիստում հայտարարել է, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել վարչապետի հետ։ Բայց այդ նիստից ևս անցել են օրեր ու Փաշինյանից դարձյալ ոչ մի արձագանք չի ստացվել:


«Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը»,– հայտնում է Մանուկյանը:
Նա իր բաց նամակում շնորհակալություն է հայտնում բոլորին, որոնցից շատերի հետ 2009 թվականից է ճանապարհ անցել, և հույս հայտնում, որ հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել իր նպատակներին:

Նշենք, որ Վազգեն Մանուկյանը 1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր: Եղել է ԱԺՄ վարչության առաջին նախագահը, Հայաստանի երկրորդ հանրապետության առաջին վարչապետը: 1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: 1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը: 

Հակոբյան. «Իշխանության մեջ կան շրջանակներ, որոնց Վազգեն Մանուկյանը նյարդայնացնում է»

1992 թ. սեպտեմբերին Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 1993 թ. օգոստոսին ազատվել է պաշտոնից: 1990-2007 թթ. Վազգեն Մանուկյանը եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009 թ. մարտից ՀՀ Հանրային խորհրդի նախագահն էր:

Ըստ թեմայի

Կոռուպցիայի դեմ պայքարը` գործիք. Sputnik Արմենիայի հյուրն է Վազգեն Մանուկյանը
«Արման Բաբաջանյանը գործիք է քաղաքական հարցեր լուծելու համար». Վազգեն Մանուկյան
«Ինչո՞ւ ինքը նման որոշում չի կայացնում». Ալեն Սիմոնյանը` Մանուկյանի հրաժարականի մասին
թեգերը:
նամակ, Հրաժարական, Վազգեն Մանուկյան

Գլխավոր թեմաներ