01:38 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Արսեն Բաբայան

Քաղաքական որոշմամբ ինձ տարան, փակեցին, քաղաքական որոշմամբ ազատ արձակեցին. Արսեն Բաբայան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Կալանքից ազատված Արսեն Բաբայանը կարծում է, որ 22 օր կալանավայրում լինելով՝ պատանդ է եղել իշխանությունների համար:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կարծում է, որ քաղաքական հետապնդում էր թե’ իր ազատազրկումը, թե’ խափանման միջոց կալանքը փոխելը: Բաբայանը նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Իմ դեմ իրականացվող գործողությունները ոչ իրավաչափ էին՝ սկսած իմ դեմ քրգործ հարուցելու որոշման պահից: Իմ ձերբակալությունը խայտառակ ապօրինություն էր, մանավանդ որ ձերբակալության հիմքում դրվել էր իմ՝ նախաքննական մարմնից թաքնվելը: Քաղաքական որոշմամբ տարան, փակեցին, քաղաքական որոշմամբ ազատ արձակեցին»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ 22 օր կալանավայրում լինելով՝ պատանդ է եղել քաղաքական իշխանությունների համար: Բաբայանը նշեց նաև, որ պնդումները, թե ինքը քաղաքական գործիչ չէ, ուստի իր դեմ քաղաքական հետապնդում չէր կարող իրականացվել, անհիմն են:

Ըստ նրա՝ քանի որ իշխանությունը հայտարարել է, որ ամեն ձևով ՍԴ-ում պետք է փոփոխություններ լինեն, ուստի դրան տանող բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ կպարունակեն իրավական որոշակի հիմքեր, քաղաքական հետապնդում են: Բաբայանը հայտնեց նաև, որ այս ամբողջ գործողությունները միտված են մեկ նպատակի՝ հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին: Դրան հասնելու համար, ըստ նրա, իշխանությունը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ, և միևնույն է՝ ով կազատազրկվի այդ ճանապարհին, քանի որ մարդն արժեք չունի նրանց համար:

«Մտածել են՝ գուցե մի երկու օր կնստի ու խելքը գլուխը կհավաքի, բայց տեսանք՝ 22 օր նստեցի, իսկ խելքս վաղուց էր գլուխս հավաքած»,-ասաց նա:

Անդրադառնալով հոկտեմբերի 30-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել՝ նա նշեց, որ չնայած համաներման մասին օրենքն իրեն ամենևին էլ չի հետաքրքրում, բայց իրեն որևէ մեկը չի էլ հարցրել՝ ուզո՞ւմ է օգտվել այդ օրենքից, թե ոչ:

Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Նոյեմբերի 12-ին Բաբայանն ազատ արձակվեց: Նրա ազատության համար երաշխավորել էին «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Ըստ թեմայի

Ղազարյան. «Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքի հոդվածը թույլ է, խնդրահարույց»
Արսեն Բաբայանի պաշտպանները ՄԻՊ–ից պահանջում են վերականգնել նրա խախտված իրավունքները
Մելոյան. «Արսեն Բաբայանի պարագայում գործ ունենք հանցակազմի հատկանիշների բացակայության հետ»
թեգերը:
Արսեն Բաբայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ