00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծիծաղում եք, բայց...». Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է բացահայտել QR կոդի ու սատանայի կապը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ու ԱԽ քարտուղարը հաստատել են` վարչապետից նման հանձնարարական ստացել են։ Արդյունքների մասին էլ խոստացել են զեկուցել։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է պարզել` QR կոդը սատանայի հետ կապ ունի, թե չունի։ Նա այս մասին այսօր ասաց կառավարության նիստում։

«Առանց կատակի, ամենայն լրջությամբ, ես ԱԱԾ–ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա խնդիր, պետք է պարզվի։ Սա ազգային անվտանգության խնդիր է»,– ասաց Փաշինյանը։

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ հաստատեց` վարչապետից նման հանձնարարական ստացել են մի քանի օր առաջ։ Նա խոստացավ արդյունքների մասին զեկուցել։

Контрольно-кассовая машина в пункте упаковки багажа - Sputnik Արմենիա
Հայաստանում ՀԴՄ–ի դեֆիցիտ է. Փաշինյանը հանձնարարեց պարզել պատճառը

«Ովքեր տեղեկություններ ունեն, կոչ եմ անում ԱԱԾ–ին դիմել»,– ասաց Փաշինյանը։

Այն, որ նման հանձնարարական եղել է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բարձրացվել է հարց` ուսումնասիրել և կոնկրետ պատասխան տալ, որովհետև քաղաքական ուժեր ու անհատներ կան, որոնք դրանով մտահոգված են, ու անհրաժեշտություն կա դրանք փարատելու»,– ասաց Գրիգորյանը։

Ի դեպ, նշենք, որ կառավարության նիստում QR կոդի ու սատանայի կապի մասին հիշեցին այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարը ներկայացնում էր որսի թույլտվություններն օնլայն տարբերակով ստանալու մասին նախագիծը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանում էլեկտրոնային գործարքների ոչ բավարար մակարդակը պայմանավորված է հիմնականում իրազեկվածության պակասով։

«Եթե մարդը կարող է երեկոյան իր տնից, սուրճ խմելով կոմունալ ծախսերը վճարել, տարբեր ծառայություններ անել, ինչո՞ւ իզուր գնա ժամերով հերթ կանգնի, մի կես ժամ էլ ավտոմեքենան կայանելու համար տեղ փնտրի, և այսպես շարունակ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` էլեկտրոնային բազմաթիվ ծառայություններ Հայաստանում այսօր էլ գործում են, բայց քաղաքացիները դրանց մասին չգիտեն ու չեն կարողանում օգտվել։

Լրահոս
0