20:44 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Վազգեն Մանուկյան

Ասֆալտին փռելով չէ. ըստ Վազգեն Մանուկյանի` Հայաստանում բռնապետություն է ձևավորվել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Հանրային խորհրդի նախկին նախագահը հրապարակային ելույթում խիստ քննադատության է ենթարկել այսօրվա ՀՀ իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ես երբեք Հայաստանն այսքան բզկտված չեմ տեսել։ Այսօր «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովում հայտարարեց ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Ժամանակների խզում է տեղի ունենում, սերունդների խզում, դեն է շպրտվում այն ամեն կարևորը, ինչի հասել էինք տարիներով»,– ասաց նա։

Վազգեն Մանուկյանն ընդունում է, որ կոռուպցիան Հայաստանում մի քիչ մեղմացել է, բայց դա, նրա համոզմամբ, կոռուպցիայի դեմ պայքար չէ։

«Կոռուպցիայի դեմ պայքարելու ձևերը հայտնի են, դրանք հայտարարություններով չեն, ասֆալտին փռելով չէ։ Դրա համար կան օրենքներ, կա մշակույթ, որը կոռուպցիայի դեմ պայքարի այս հայտարարված ժամանակաշրջանում չի էլ կիրառվում»,– ասաց Մանուկյանը։

Ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում Հայաստանում 6-7 մարդ կար, որոնց նկատմամբ կարող էին իրավական միջոցներ կիրառվել, բայց դրանից հետո պետք էր գիծ դնել, գնալ առաջ։ Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ` իշխանությունն այսօր էլ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ առիթն օգտագործում է անցյալը ջնջելու համար։

«Ասվում է շատ ձայն ենք ստացել, ուրեմն մենք ժողովրդի անունից ենք խոսում։ Ո՛չ, բոլոր այս տիպի պետությունները նույն ձևով են շարունակում իրենց ճանապարհը։ Մեզ պետք է իրական ժողովրդավարական պետություն` տարանջատված դատական համակարգով, գործադիր ու օրենսդիր իշխանությամբ և ոչ թե միանձնյա պետություն»,– ասաց Մանուկյանը։ Նրա դիտարկմամբ, Հայաստանում ձևավորվել է անմակարդակ, ոչ ազգային բռնապետություն։

Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, ինչի մասին հայտնել էր ՀԽ անդամներին ուղղված իր հրաժեշտի նամակում։

«5 րոպե Դուլյանի հետ». Հանրային խորհուրդ. լինե՞լ, թե՞ չլինել

Դրանում Մանուկյանը, մասնավորապես, գրել էր, որ Հայաստանում ձևավորվել է ատելության աննախադեպ մթնոլորտ և այդ պայմաններում իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է աննպատակահարմար։

Վազգեն Մանուկյանի հրաժարականն առայժմ պաշտոնապես չի ընդունվել։

Ըստ թեմայի

Բադալյան. «ՀՀ-ում ամրապնդվում է այլընտրանք չհանդուրժող անձնիշխան համակարգը»
«Կպառկացնենք ասֆալտին ու կտանք պատերով` բառի բուն իմաստով». ո՞ւմ վրա է զայրացել Փաշինյանը
«Ուզո՞ւմ եք մնալ գողական պանյատների մեջ». ԱԺ նախագահը` պատգամավորին սպառնացողների մասին
թեգերը:
բռնապետ, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Մանուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ