00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու ավտոմաքսատունը կսկսի գործել, գյումրեցիների հնարամիտ «բիզնեսը» փակել են

© Sputnik / Aram NersesyanПоток автомобилей на Араратской таможне
Поток автомобилей на Араратской таможне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ ավտոմաքսատան բացումը ավտոմեքենաների մաքսազերծումն իրականացվում էր Գյումրու մաքսային վարչության տարածքում։ Գյումրեցիներն էլ նոր «բիզնես» էին մտածել. հերթ էին պահում ու վաճառում այն։ ՊԵԿ–ում այս մասին իմացել են ու դիմել ոստիկանների օգնությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գյումրու նոր մաքսատանն օրական 1000-1200 մեքենայի հոսք է սպասվում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Մենք նոյեմբերի վերջին կհայտարարենք, որ ավտոմաքսատան գործառույթն ամբողջությամբ տեղափոխվում է Գյումրի այն ավտոմեքենաների համար, որոնք հյուսիսային սահմանակետերով են ներմուծվում Հայաստան, այսինքն` Բավրա, Գոգավան, Բագրատաշեն մաքսակետերից ներկրվող ավտոմեքենաները»,– ասաց Անանյանը։

Մինչ օրս Գյումրի էին ուղղորդվում այն մեքենաները, որոնք կարողանում են ինքնուրույն տեղաշարժվել։ Այսօրվանից, ըստ Անանյանի, Գյումրի կուղևորվեն նաև ավտոկրող տրեյլերով տեղափոխվող ավտոմեքենաները, իսկ մինչև դեկտեմբերի սկիզբ` նաև բեռնարկղերով ներկրվող մեքենաները։ Մինչև դեկտեմբերի սկիզբ ավտոմաքսատան գործառույթն ամբողջությամբ տեղափոխված կլինի նոր ավտոմաքսատուն։

Пресс-конференция председателя Комитета государственных доходов Армении Давида Ананяна (16 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բեռների առաքման նորագույն տարբերակ. Անանյանը խոսել է մաքսային հսկողության թվայնացման մասին

Նորագավիթի մաքսատունը մինչև տարեվերջ դեռ կշարունակի գործել։ ՊԵկ նախագահը հույս ունի, որ Երևանում ավտոմաքսազերծման կուտակումները մինչև տարեվերջ կվերանան։

Գյումրիի ավտոմաքսատան պաշտոնական բացումն, ի դեպ, նախանշված է այսօր, օրվա երկրորդ կեսին։

Ինչ եղավ Գյումրու մաքսատունը. Անանյանի հաշիվները խառնել են շինարարները

Մինչ այժմ ավտոմեքենաների մաքսազերծումը ժամանակավորապես իրականացվում էր Գյումրիում գործող հյուսիսային մաքսային վարչության տարածքում` մինչև Թբիլիսյան խճուղու վրա գտնվող նոր մաքսատան բացումը։

«Կուտակումներն ավելի շատ կապված էին «Արարատ» բանկի հետ կապված, քանի որ մասնաճյուղը մեկն էր ու ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում։ Մեր քաղաքացիները նաև նոր բիզնես էին մտածել` իրենց հնարամտությունը կիրառելով։ Մեքենաներով գալիս էին,  համարները հանում էին, գիշերը հերթ էին կանգնում, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց։ Մենք ժամանակին ահազանգեցինք ոստիկանություն։ Ոստիկանությունը շատ արագ կարգավորեց հարցն ու հիմա նման բան այլևս չկա»,– ասաց Անանյանը։

Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։

Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Ավտոկրող տրեյլերով ներմուծվող մեքենաների մաքսային ձևակերպումները կիրականացվեն Գյումրիում

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։

Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը

Սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շինարարությունն իրականցվում է ժամկետներին համապատասխան և մաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին։

Իսկ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Անանյանը խոստովանեց, որ մաքսատան շինարարությունը կավարտվի միայն նեյեմբերի սկզբին, և որ շինարարական աշխատանքները տարվում են 24-ժամյա ռեժիմով։

Գյումրիում մաքսատան ամբողջական շահագործումից  հետո Երևանում գործող Արարատյան մաքսատունը կդադարի գործել։

Այժմ Երևանի մաքսատունն իրականացնում է  մաքսային ձևակերպումների ամբողջ ծավալի շուրջ 80 տոկոսը։

Լրահոս
0