18:16 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Սևակ Թորոսյան

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նամակ է գրել Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանին

© Photo : Photolure / Vahram Baghdasaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (347)
77320

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Թորոսյանը լրագրողներին պատմել է, որ Մակրոնը պատասխանել է մեկ ամիս առաջ գրած իր նամակին։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հետաքրքրվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի փաստաբան Սևակ Թորոսյանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանսիայից։

«Գաղտնիք չէ, որ արդեն մեկ տարի է, ինչ ես զեկուցում եմ Ֆրանսիայի և միջազգային կառույցների ղեկավարներին։ Վերջերս էլ մանրամասն պաշտոնական նամակ եմ ուղարկել նախագահ Մակրոնին` մեկ տարվա ամբողջ ընթացքի վերաբերյալ։ Նամակի հետևանքներն իմ գործը չեն։ Դա դիվանագիտական հարց է։ Մեկ ամիս չանցած` մի քանի օր առաջ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասում է, որ վստահ եղեք` Ֆրանսիան ուշիուշով հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»,– ասաց Սևակ Թորոսյանը։

Ֆրանսահայ փաստաբանը հայտնեց նաև, որ Մակրոնի նամակն իրականում զարմացրել է իրեն, քանի որ Ֆրանսիայի նախագահն իր նամակին պատասխանելու որևէ պարտավորություն չուներ, ուստի ինքն էլ պատասխանի չէր սպասում։

Քոչարյանի փաստաբանը հայտնեց, որ Մակրոնին ուղղված նամակում 30-ի չափ խախտումների ցանկ է ներկայացրել, այդ թվում` «Մարտի 1»-ի գործով դատավորի գրասենյակի խուզարկությունը, փաստաբանին խոսքից զրկելը և այլն։

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին

Թորոսյանը չթաքցրեց` նամակում նաև հայտնել է, որ ընտրողական արդարադատության հարցում կա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգը։

«Ես իրեն հայտնեցի, որ սեպտեմբերի 12-ին հստակեցվեց, որ որոշ վարույթներ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հրահանգավորում»,– ասաց Թորոսյանը` միաժամանակ շեշտելով, որ բոլոր երկրների ղեկավարները, որոնց թվում նաև Մակրոնը, դիվանագիտական խողովակներով այս ամենից արդեն իսկ տեղյակ են` անկախ իր նամակից։

Քոչարյանը որ դուրս եկավ, էլի հանդիպեցինք. Վազգեն Մանուկյանը վերադառնում է քաղաքականություն

«Բայց ինքը որոշեց պատասխանել` իմանալով, որ այդ պատասխանն իր գրասենյակի 4 պատերում չպիտի մնա»,– ասաց Թորոսյանը։

Փաստաբանական գրասենյակի նամակներից բացի, փաստաբանի խոսքով, դատավարության մասին իրենց երկրներին մանրամասն տեղեկատվություն են ներկայացնում նաև Հայաստանում գործող դեսպանատները, դիվանագիտական ներկայացուցչությունները։

Այն ամենը, ինչը անում ենք, Հայաստանի համար է, ոչ թե իշխանության. Ռուբեն Վարդանյան

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (347)

Ըստ թեմայի

Քոչարյանի փաստաբանները «քարը քարի վրա չեն թողնելու»
«Լավ բաներ չեմ ասելու». Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին
Քոչարյանի պաշտպանները դատախազին բացարկ հայտնեցին, նիստը հետաձգվեց
թեգերը:
Էմանուել Մակրոն, պաշտպան, փաստաբան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, 2008թ.-ի մարտի1, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ