13:48 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
288 0 0

Պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանին կհրավիրեն ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի և նրա 2 տեղակալների պաշտոնանկությունը կապված է Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։ Գլխավոր ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՊՆ–ում գլխավոր ռազմական տեսուչի ինստիտուտի փոխարեն ստեղծվում է ռազմական վերահսկողական ծառայություն»,–ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մովսես Հակոբյանին ու նրա երկու տեղակալներին` Վաչագան Ներսիսյանին ու Կամո Քոչունցին, պաշտոններից ազատել է այսօր։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հակոբյանի աշխատանքից ազատվելը խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել, այդ պատճառով էլ վարչապետը նման որոշում է կայացրել։

Հարցին, թե ապրիլյանի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին կարո՞ղ է կաշկանդել այն հանգամանքը, որ Մովսիսյանն ազատվել է աշխատանքից ու նրան չհրավիրեն հանձնաժողով` Քոչարյանը պատասխանեց` ոչ, Հակոբյանին հրավիրելու են քննիչ հանձնաժողով։

«Մենք որևէ մեկին պարտադրելու իրավունք չունենք ներկայանալ հանձնաժողով, սակայն ում հրավիրում ենք, հաճույքով գալիս են»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե Հակոբյանը նախկին իշխանության հետ էր ասոցացվում, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ զինվորականությունն իր ծառայությունները մատուցում է բոլոր իշխանությունների ժամանակ։ Ըստ նրա` այլ հարց է, որ տարբեր ժամանակաշրջանում զինվորականության նկատմամբ այլ վերաբերմունք է եղել, և եղել է նաև իշխանություն, որը բանակն օգտագործել է ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպես Մարտի 1-ի դեպքում։

Հիշեցնենք` Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում նշանակվել է 2018թ.–ի մայիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Նշենք, որ Հակոբյանն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է։

Ըստ թեմայի

«Սպասեք ավելիին...». ևս մեկ պաշտոնյա աշխատանքից ազատվելու դիմում է գրել Փաշինյանին
Փաշինյանը լսել է պատմությունը և որոշել է խրախուսել պաշտոնյային տուգանած ոստիկանին 
Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնատար անձինք պատիժ են ստանում. Բալայան
թեգերը:
Անդրանիկ Քոչարյան, Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), պաշտոն, Մովսես Հակոբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ