15:39 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Գևորգ Կոստանյան. արխիվային լուսանկար

Կոստանյանը կարող է միլիոն գիրք կարդալ, բայց պետք է ներկայանա նախաքննական մարմին. Քոչարյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (237)
98 0 0

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ եկել է պատասխան տալու ժամանակը, ուստի Գևորգ Կոստանյանը պետք է պատասխանի նախաքննական մարմնի հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարող է միլիոն հատ գիրք կարդալ ու մեջբերումներ անել, սակայն նա պետք է ներկայանա նախաքննական մարմին ու հարցերին պատասխանի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Խնդիրն իր կարդացած գրքերի քանակի մեջ չէ, և եթե նախաքննական մարմինն իրեն կանչում է, պետք է գնա ու ներկայանա։ Եվ պետք չէ Էյնշտեյնի աֆորիզմների միջոցով ցույց տա, թե ինքն այդքան կարևոր է, ու դեռ իրեն էլ Էյնշտեյնի հետ հավասարեցնի»,–ասաց նա։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն ասել է` «Մարտի 1»-ի գործում կան դրվագներ, որոնցում նշվում է, թե Փաստահավաք խումբ գնալուց առաջ բավականին լուրջ մարդիկ մտել են նախագահական նստավայր, որտեղ նրանց «ինստրուկտաժ» են արել։ Այդ մարդիկ ցուցմունքներ են տվել, որ «ինստրուկտաժ» անողը եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Կոստանյանը, վերջերս հրաժարվելով մեկնաբանել Սեդա Սաֆարյանի հայտարարությունը, Ալբերտ Էյնշտեյնի կյանքից մի դրվագ էր մեջբերել։

«Բեռնի համալսարանում Էյնշտեյնին մոտենում է պրոֆեսորներից մեկն ու ասում, որ համաձայն չէ նրա գիտական վերլուծության հետ, ինչին նա պատասխանում է, որ շատ ուրախ է ու թողնում գնում է: Տարակուսած պրոֆեսորը գնում է Էյնշտեյնի ընկերոջ մոտ, պատմում իր ու հանճարեղ գիտնականի երկխոսությունն ու իր զարմանքն արտահայտում Էյնշտեյնի արձագանքի վերաբերյալ: Էյնշտեյնի ընկերը պրոֆեսորին ասում է, որ մեծ գիտնականը ճիշտ է վարվել, քանի որ Էյնշտեյնի հետ բանավիճելու համար նախ պետք է նրա չափ գիրք կարդացած լինես»,-պատմել էր Կոստանյանը։

Փորձ է արվում Մարտի 1–ի քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել. Կոստանյան

Դեռ հոկտեմբերի 21–ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Խաչատրյանը հայտնել էր նաև, որ Կոստանյանը, իր տեղեկություններով, ՌԴ–ում է։

Կոստանյանի անունը շոշափվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում։

Ըստ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ

Արձագանքելով այդ մեղադրանքներին` Կոստանյանը մամուլին ասել էր, որ մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով իշխանությունը փորձում է քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել` արդյունավետ գործունեության պատրանք ստեղծելու համար։

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (237)

Ըստ թեմայի

Կոստանյան. «Հիմնական 3 կետերը միավորվեցին ու դարձան կարգախոս»
Սերժ Սարգսյանը հարգանքով է ընդունել Կոստանյանի դիրքորոշումը. նա հեռանո՞ւմ է Հայաստանից
Գևորգ Կոստանյանը կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին. «Հրապարակ»
թեգերը:
հարցաքննություն, գիրք, 2008թ.-ի մարտի1, Անդրանիկ Քոչարյան, Գևորգ Կոստանյան

Գլխավոր թեմաներ